Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը Jnews-ի հետ զրույցում, հարցին, թե ի՞նչպես է մեկնաբանում Սամվել Պետրոսյանի փաստաբանի հայտարարությունը՝ Մկոյանի ազդեցության պատճառով կողմնակալ հետաքննության վերաբերյալ, նա ասաց, որ Պետրոսյանի փաստաբանը կեղծ տեղեկություններ է տալիս, որպես ապացույց միտումնավոր ներկայացնելով կտրված կադրեր, որոնք ցույց չեն տալիս ամբողջ ճշմարտությունը:
Ապրիլի 29-ի գիշերը, «Օբյեկտիվի» մեդիա միավորման եթերում «Նամդվիլի ամբեբի» (թարգմանաբար՝ «Իրական լուրեր») լրատվական ծրագրի եթերում, ցույց են տվել նոր կադրեր՝ խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի և ներկայիս պատգամավոր Հենզել Մկոյանի միջև մարտի 26-ին տեղի ունեցած միջադեպից: Ռեպորտաժում ցույց են տվել նախկինում չհրապարակված կադրերը Ախալքալաքում տեղի ունեցած փոխհրաձգության պահից՝ նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի և ներկայիս պատգամավոր՝ Հենզել Մկոյանի միջև:
Հրապարակվել են նոր կադրեր Մկոյանի և Պետրոսյանի միջև տեղի ունեցած փոխհրաձգությունից
Ռեպորտաժում ասվում է՝ Հենզել Մկոյանը, որը երևում է, թե ինչպես է նպատակաուղղված կրակ արձակում Պետրոսյանի ուղղությամբ, հարցաքննվել է միայն որպես վկա, և որ Մկոյանները նպաստում են, որ քննությունը կողմնակալ լինի, ինչպես նաև կան փաստերը կեղծելու ապացույցներ: Լրագրողը հավելում է, որ «մի ամբողջ կառավարություն ուղղահայաց ներգրավված է այս գործում»:
Ռեպորտաժում ասվում է՝ զենքը, որը տեսանելի է կադրերում, Հենզել Մկոյանի եղբորորդու՝ Արմեն Մկոյանի ձեռքին է (կադրերում զենքը փոխանցում է երրորդ անձը), գործի մեջ չկա, իսկ այն զենքը, որն իրականում չի օգտագործվել միջադեպի ընթացքում, դա հրազեն չէ, և, ըստ փորձաքննության, այն փչացած է, և ֆիզիկապես հնարավոր չէ դրանից կրակել:
Սամվել Պետրոսյանի փաստաբան Դավիթ Ձնելաձեն ասում է, որ զենքը, որը կադրերում Արմեն Մկոյանի ձեռքին է՝ չի ներկայացվել հետաքննությանը, և որ գործի մեջ կան այլ զենքեր:
Հենզել Մկոյանը, Jnews-ի հարցին՝ Արմեն Մկոյանի ձեռքին երևացող զենքի անհամապատասխանության մասին, ասաց հետևյալը.
«Իմ եղբորորդին զենք չի ունեցել: Փաստաբանն ասում է, որ երկրորդ օրը զենքը փոխվել է: Արմենին միջադեպից անմիջապես հետո հարցաքննության են տարել Ախալցիխե, կես ժամից հետո նրան հարցրել են, թե ինչով է կրակել, նա անմիջապես տվել է զենքը: Ինչպե՞ս կարող էր նա փոխել», – ասում է նա:
Կադրերի մասին, որոնք տարածել էր «Օբյեկտիվի» հեռուստաընկերությունը, նա ասաց հետևյալը. «Այո, սրանք այն բոլոր կադրերն են, որոնք ես փոխանցել եմ քննությանը: Սրանք իմ տան տարբեր տեսախցիկների կողմից ֆիքսված կադրերն են: Պարզապես ինչու են այդ կադրերը կտրտված ցուցադրվում: Չի կարելի խեղաթյուրել իրականությունը: Օրինակ, երբ կրակում ենք ես և Պետրոսյանը, Դուք նույնպես ունեք այդ կադրը, որտեղ պարզ երևում է, որ նա կրակում է երեք անգամ, և միայն դրանից հետո ես ինքնապաշտպանվում եմ: Կամ այս վերջին հրապարակված կադրերը, ինչու չեն ցույց տալիս կադրն այն պահից, երբ Արմեն Մկոյանը տեսնում է, թե ինչպես է փամփուշտն ընկնում ուղիղ ոտքերիս տակ, նա ցատկում է, բռնում գլուխը, հավանաբար, մտածում է, որ դիպել է ինձ, և միայն դրանից հետո շփոթության մեջ նա վազում է և սկսում կրակել», – պատմում է նա:
Նշենք, որ մարտի 26-ի կեսօրին, ժամը 15:28-ից հետո, «Gold» սրճարանի դիմաց, որը պատկանում է Պետրոսյանին, տեղի է ունեցել ընդհարում Պետրոսյանի և Մկոյանի հարազատների միջև: Ընդհարումը կարճ է տևել և արագ ավարտվել: Եվ, երբ բոլորը կարծես հանգստացել են և կողմերը ցրվել, այդ ժամանակ տեղի է ունեցել փոխհրաձգություն՝ «Վրացական երազանք»-ի գործող պատգամավոր Հենզել Մկոյանի և «Ազգային շարժման» նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի միջև: Ինչի հետևանքով ձերբակալել են Վրաստանի խորհրդարանի նախկին և Ախալքալաքի Սակրեբուլոյի ներկայիս պատգամավոր Սամվել Պետրոսյանին, ինչպես նաև Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի եղբորորդուն:
Երկու մեղադրյալների նկատմամբ էլ Ախալցիխեի դատարանը որպես խափանման միջոց է կիրառել ազատազրկումը:
Դրանից հետո, ինչպես Պետրոսյանը, այնպես էլ Մկոյանը դժգոհություն են հայտնել քննության ընթացքի վերաբերյալ:
Պետրոսյանի կողմը պնդում է, որ Մկոյանը չպետք է գործի մեջ ներգրավվի որպես վկա, այլ որպես կողմ, քանի որ կրակել է Պետրոսյանի վրա: Նմանատիպ հայտարարություն է արվել՝ ինչպես «Միասնական ազգային շարժում», այնպես էլ «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունները:
Իր հերթին, Հենզել Մկոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որ Պետրոսյանին չեն դատում նրա համար, ինչը իրականում նա կատարել է, և որ նրան պետք է դատապարտեն «սպանության փորձի» համար: Մկոյանին սատարել է նաև «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից Իրակլի Կոբախիձեն՝ ասելով, որ Մկոյանը պաշտպանել է իրեն և որևէ հիմք չկա նրան պատասխանատվության ենթարկելու:
Արդյունքում՝ խուլիգանության և զենքի օգտագործման գործով դատավարությունը շարունակվում է, մինչև հիմա անցկացվել է միայն խափանման միջոց ընտրելու դատական նիստը:
Մինչդեռ, Ախալքալաքում մեղադրյալներին աջակցելու համար ստորագրահավաք է ընթանում:
Պետրոսյան vs Մկոյան. Փոխհրաձգությունից մինչև ստորագրահավաքի պայքար
Ստորագրահավաք՝ Հենզել Մկոյանին պատգամավորական մանդատից զրկելու համար