Այսօր, մարտի 31-ին Ախալցիխեի շրջանային դատարանում կայացել է Սամվել Պետրոսյանի և Արմեն Մկոյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու դատական նիստը: Նրանք մեղադրվում են հրազենի օգտագործմամբ իրականացրած խուլիգանության մեջ: Դատարանի որոշմամբ երկու մեղադրյալների խափանման միջոցն ընտրվել է կալանավորումը:
Ինչպես հայտնում են Ախալցիխեի շրջանային դատարանից, երկու մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ազատազրկումը:
Մարտի 29-ին Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության բաժնի Ախալքալաքի շրջանային վարչության աշխատակիցների կողմից անցկացրած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել են 1954 թվականին ծնված Ս.Պ.-ն և 2001 թվականին ծնված Ա.Մ.-ն: Մեղադրյալներին սպառնում է 4-ից մինչև 7 տարի ազատազրկում:
Քննությամբ հաստատվել է, որ մարտի 26-ին, Ախալքալաք քաղաքում Ազատություն և Ջավախիշվիլի փողոցների խաչմերուկում գտնվող «Գոլդ» սրճարանի մոտակայքում տեղի ունեցած վեճի ժամանակ մեղադրյալները հրազենից կրակոցներ են արձակել:
Տեղի ունեցածի վերաբերյալ ընթացում է հետաքննություն Վրաստանի ՔՕ 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասով:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին, ժամը 15:30-ի սահմաններում, պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ կրակոցներ էին արձակվել: Արդյունքում ոչ ոք չէր տուժել: Ինչպես պարզվել է, կրակել էին ինչպես «Վրացական երազանք»-ի գործող պատգամավոր Հենզել Մկոյանը, այնպես էլ «Ազգային շարժման» նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը:
Մկոյանը պահանջում է Պետրոսյանին մեղադրել «սպանության փորձ» կատարելու մեջ
Կադրեր Պետրոսյանի և Մկոյանի միջև տեղի ունեցած փոխհրաձգությունից (Video)
Աղմկոտ կրակոցների գործով Ախալքալաքում երկու անձ է ձերբակալվել
Կրակոցներ են հնչել պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ
Տեղացիներ. Ախալքալաքում ընդհարումը տեղի է ունեցել Պետրոսյանների և Մկոյանների միջև
Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Սամվել Պետրոսյանին և Ա. Մկոյանին