Ախալքալաքի շրջանային դատարանը սովորական ռեժիմով վերսկսել է իր աշխատանքն այն բանից հետո, երբ երեկ՝ հունիսի 5-ին, աշխատանքային օրվա ավարտին անվտանգության նկատառումներով աշխատողները տարհանվել էին։ Ավելի վաղ դատարանը նամակ էր ստացել շենքը պայթեցնելու, ինչպես նաև կառավարական այլ շենքերը պայթեցնելու սպառնալիքով։
Երեկ երեկոյան ոստիկանության աշխատակիցներն Ախալքալաքի շրջանային դատարանի շենքում ստուգում են անցկացրել, ինչի արդյունքում կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել։ Դատարանն այսօր աշխատում է սովորական ռեժիմով: