Ախալքալաքում և գյուղերում ճանապարհաեզրերին բազմաթիվ հին և տարիքով ծառեր կան, որոնք վտանգ են հանդիսանում թե հետիոտնի, թե երթևեկի համար: Հատկանշական է, որ մի անգամ չէ, որ ուժգին քամու պատճառով ծառերն ընկել են ճանապարհներին, վնասելով էլեկտրասյուներ։ Սակայն այդ ծառերը, ոչ թե կհատեն, այլ է էտման սանիտարական աշխատանքներ կտարվեն։
Ախալքալաքի շրջանի քաղաքապետարանը էլեկտրոնային մրցույթ է հայտարարել ծառահատման աշխատանքների համար, որը հաղթել է «Մեգոբրոբա-5» ընկերությունը, 13 688 լարի արժողությամբ։ Պայմանագիրն արդեն կնքված է։
Ըստ պայմանագրի աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը։
Թե ե՞րբ կսկսվի ծառերի սանիտարական էտման գործընթացը փորձեցինք պարզել «Մեգոբրոբա-5» ընկերության ներկայացուցչից։
«Ծառահատում չի լինի, այլ կլինի ծառերի էտում։ Աշխատանքները կսկսենք այն ժամանակ, երբ թույլատրելի լինի էտումը», – ասում են ընկերությունից։
Հարցին, թե արդյո՞ք չկան ծառեր, որոնք ենթակա են հատման, ընկերությունից մեզ ասացին, որ մի ծառ է եղել, որն էլ արդեն ընկել է։
Երկու օր առաջ՝ հուլիսի 26-ին, Ախալքալաք-Կարծախ մայրուղու ոլորանի վրա ծառ էր ընկել, որի պատճառով էլ ճանապարհը միակողմանի փակվել էր:
Այսպիսով ծառերի սանիտարական էտման աշխատանքներ կտարվեն հետևյալ տարածքներում՝
Քաղաք Ախալքալաք
1. Դարբինյան փողոցում՝ 2 ծառ,
2. Ազատության փողոցում՝ 1 ծառ,
3. Ռուսական դպրոցի մոտ՝ 1 ծառ,
4. Ախալքալաքի խճուղի (Ախալցիխե-Ախալքալաք մուտքի մոտ) 10 ծառ,
5. Թումանյան փողոցում՝ 1 ծառ,
6. Մաշտոցի փողոցում 9 ծառ (Թումանյանի դպրոցի մոտ)
7. Ծերեթելի փողոցում՝ 1 ծառ,
8. Աղամալյան փողոցում՝ 1 ծառ,
9. Աղմաշենեբելիի փղոցում՝ 1 ծառ,
10. Դեմիրճյանի փողոցում՝ 1 ծառ
11. Նաբեռեժնայա փողոց (ափամերձ) 1 ծառ։
Ընդհանուր առմամբ նախատեսված է 29 ծառ էտել։
Ախալքալաքի շրջանի գյուղերում
1. Բուղաշեն գյուղում՝ 5 ծառ (քաղաքից 22 կմ հեռավորության վրա),
2. Բարալեթ գյուղում՝ 13 ծառ (քաղաքից 20 կմ հեռավորության վրա)
3. Կարծախ գյուղում՝ 12 ծառ (քաղաքից 30 կմ հեռավորության վրա)
4. Խուլգումո գյուղում՝ 5 ծառ (քաղաքից 5 կմ հեռավորության վրա)
Ընդհանուր առմամբ նախատեսված է 35 ծառ էտել։
Ծառը փակել է Ախալցիխե-Ախալքալաք մայրուղին