Ախալքալաքի բերդը երկար տարիներ է գտնվում է փլուզված վիճակում։ Բերդի տարածքում աղբ են լցնում, այնտեղ մշտապես անասուններ են արածում։ 2020 թվականի ապրիլ ամսից Մշակութային ժառանգության պաշտպանության գործակալությունը նախատեսում է վերականգնել բերդը։
Մշակութային ժառանգության պաշտպանության գործակալության հասարակության հետ կապերի ղեկավար Բեքա Բարամիձեն Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ այս տարվա ապիլից կսկսվեն վերականգման աշխատանքները։
XI դարի Ախալքալաքի բերդը տարեցտարի ավելի ու ավելի է քանդվում և ներկա պահին ամրոցը պահպանելու նախագիծն արդեն պատրաստ է:
«Բերդի վերանորոգման նախագիծն արդեն պատրաստ է, ապրիլ ամսից սկսենք բերդի մաքրման աշխատանքները, այնուհետև հնեաբանական հսկողություն և դիտարկում կկատարվի, և այնուհետև կսկսվի բերդի կոնսերվացիան»,- նշեց Բեքա Բարամիձեն։
Հարկ է նշել, որ բերդի տարածքը հնեաբանները դեռ չեն ուսումնասիրել։
Ներկա դրությամբ պատրաստում են տենդեր-մրցույթի փաստաթղթերը, ըստ որի էլ պետք է կատարվեն մաքրման աշխատանքները։
Ախալքալաքի բերդի վերականգնումը կտևի մի քանի տարի
Ախալքալաքի բերդը փլուզման եզրին է
Գայանե Ակոջյան