Համաձայն Վրաստանի նախարարությունների 2021-2024 թվականների գործունեության հիմնական ուղղություների փաստաթղթի՝ նախատեսված է մասնավոր հողամասերի առք և փոխհատուցումների վճարում ԲԹԿ-ի Մարաբդա-Ախալքալաք-Կարծախ հատվածում: Ըստ «Report»-ի, այս մասին նշված է Վրաստանի կառավարության 2019-2020 թվականների ծրագրի իրականացման մասին զեկույցում:
Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղային գծի լիարժեք շահագործման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Փաստաթղթում նշվում է նաև, որ նախատեսվում է կառուցել լրացուցիչ պաշտպանիչ կառույցներ՝ երկաթուղային գիծը ձնահյուսերից պաշտպանելու համար:
Վրաստանի կառավարությունը երկու փաստաթղթերն էլ ներկայացրել է երկրի խորհրդարան:
Հիշեցնենք, որ ԲԹԿ երկաթուղին շահագործման է հանձնվել 2017-ի հոկտեմբերի 30-ին: Երկաթուղային գիծն իրար է միացնում Ասիայի և Եվրոպայի երկաթուղային ցանցերը: Սա ամենակարճ ճանապարհն է ոչ միայն 3 երկրների, այլև Ասիայի և Եվրոպայի միջև: ԲԹԿ-ն թույլ է տալիս կրկնակի անգամ կրճատել բեռնափոխադրման ժամանակը: Երկաթուղին հեշտացնում է Կենտրոնական Ասիայի երկրների` Թուրքմենստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Աֆղանստանի մուտքը եվրոպական և համաշխարհային շուկաներ:
Երկաթուղու 504 կմ-ն անցնում է Ադրբեջանով, ընդհանուր երկարությունը 846 կմ է: 263 կմ-ն անցնում է Վրաստանով, իսկ Թուրքիայով` 79 կմ-ը: ԲԹԿ-ով նախնական փուլում նախատեսվում է փոխադրել 5 միլիոն տոննա, իսկ տարողունակությունը հետագա փուլերում կավելանա մինչև 17 միլիոն տոննա և ավելին:
Նյութը՝ «bizzone.info»-ից