Այսօր, հունիսի 12-ին Ախալքալաքի շրջանային դատարանում պետք է տեղի ունենար 2018 թ.-ի հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի գործով հերթական դատական լսումը: Սակայն մեղադրյալների փաստաբանների խնդրանքով դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 27-ը:

Երեկ, հունիսի 11-ին Մկոյանների փաստաբանները նամակով դիմել են Ախալքալաքի շրջանային դատարան, այսօր ժամը՝ 13:00-ին նախատեսված դատական նիստը հետաձգելու խնդրանքով, քանի որ իրենք այլ դատական գործով չեն կարող հենց այսօր բացակայել Թբիլիսիից:

Դատավոր Մալխազ Էնուքաձեն ներկայացրեց փաստաբանների ներկայացրած միջնորդությունը և մեղադրյալների համաձայնությամբ դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 27-ը ժամը՝ 13:00-ն:

2018 թ.-ի հոկտեմբերի 30-ին Ախալքալաքում միասնական ընդդիմության «Ուժը միասնության մեջ է»-ի շտաբի մոտ ծեծկռտուք էր տեղի ունեցել՝ պատգամավոր Հենզել Մկոյանի հարազատների, աջակիցների և շտաբի ակտիվիստների միջև: Ինչի հետևանքով 4 ակտիվիստ հոսպիտալացվել էր:

Մկոյանների դատական նիստը նորից հետաձգվեց

Նախընտրական ծեծկռտուքի դատավարությունը Ախալքալաքում
Ախալքալաքի դատարանը կքննի միջադեպի գործը

Ախալքալաքում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով հարուցվել է քրեական գործ

Մասսայական ծեծկռտուքի գործով դատավարությունը մեկ ժամով հետաձգվել է

Խափանման միջոց յուրաքանչյուր մեղադրյալի նկատմամբ՝ 3000 լարի գրավի տեսքով

Հիշեցնենք, որ սկզբում Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպի փաստով գործ էր հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, որը հետագայում վերաորակավորվել էր: Հիմա 4 մեղադրյալի նկատմամբ դատարանը գործը քննում 120-րդ հոդվածով, ինչը նշանակում է «առողջությանը կանխամտածված թեթև վնաս հասցնել», իսկ մեկի նկատմամբ 118-րդ հոդվածով (առողջությանը կանխամտածված ոչ ծանր վնաս հասցնել):

Սույն գործով մեղադրյալներն են՝ Կարապետ Մկոյանը, Էդուարդ Մկոյանը, Արարատ Համբարյանը, Անդրանիկ Ղարսլյանը և Մարտուն Մկոյանը:

Աղունիկ Այվազյան