Այսօր, դեկտեմբերի 27-ին Ախալքալաքի շրջանային դատարանում կայացան հոկտեմբերի 30-ին զանգվածային ծեծկռտուքի գործով լսումները: Գործով անցնող 5 մեղադրյալների պաշտպանները դատական գործը կարճելու միջնորդություն ներկայացրին դատարան, սակայն դատավորը մերժեց և հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 10-ին:
Դատական նիստը նշանակված էր դեկտեմբերի 27-ին, ժամը՝ 12:00-ին, սակայն այն ուղիղ մեկ ժամ ուշ սկսվեց: Նիստին ներկա էին բոլոր մեղադրյալները՝ Կարապետ Մկոյանը, Էդուարդ Մկոյանը, Արարատ Համբարյանը, Անդրանիկ Ղարսլյանը եւ Մարտուն Մկոյանը:
Հոկտեմբերի 30-ին, Ախալքալաքում, միասնական ընդդիմության «Ուժը միասնության մեջ է»-ի շտաբի մոտ ծեծկռտուք էր տեղի ունեցել՝ պատգամավոր Հենզել Մկոյանի հարազատների, աջակիցների եւ շտաբի ակտիվիստների միջեւ: Ինչի հետևանքով 4 ակտիվիստ հոսպիտալացվել էին:
Ախալքալաքի դատարանը կքննի միջադեպի գործը
Ախալքալաքում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով հարուցվել է քրեական գործ
Մասսայական ծեծկռտուքի գործով դատավարությունը մեկ ժամով հետաձգվել է
Խափանման միջոց յուրաքանչյուր մեղադրյալի նկատմամբ՝ 3000 լարի գրավի տեսքով
Դեկտեմբերի 20-ին մեղադրող կողմը դատարանին և պաշտպանվող կողմին էր ներկայացրել գործի ապացույցներն ու փաստերը:
Դատավոր՝ Արարատ Եսոյանի հարցին, արդյոք մեղադրյալներն ընդունում են ներկայացված մեղադրանքները, բոլոր՝ 5 մեղադրյալները պատասխանեցին՝ «ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»:
Այնուհետև Մկոյանների իրավապաշտպանները միջնորդություն ներկայացրին դատարանին, որպեսզի դատական գործը կարճվի և երկու կողմերն անիմաստ ռեսուրսներ չծախսեն և իզուր երկու տարի չձգեն գործը:
Մեղադրող կողմը՝ դատախազությունն անհիմն համարեց պաշտպանվող կողմի ներկայացրած միջնորդությունը: Եվ դատարանին դիմեց, որպեսզի գործը շարունակվի և մանրակրկիտ ուսումնասիրվի դատարանի կողմից:
Մկոյանների իրավապաշտպանները հայտարարեցին, որ իրենց պաշտպանյալներին մեղադրում են մի բանում, որն իրենք չեն կատարել: Եվ բոլորը գիտեն, որ սա քաղաքական թեմա էր:
Դատարանը չբավարարեց պաշտպանվող կողմի միջնորդությունը գործը կարճելու համար: Եվ հաջորդ դատական նիստը նշանակվեց 2019 թվականի հունվարի 10-ին:
Սկզբում Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպի փաստով գործ էր հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, որը հետագայում վերաորակավորվել էր: Հիմա 4 մեղադրյալի նկատմամբ դատարանը գործը քննում 120-րդ հոդվածով, ինչը նշանակում է «առողջությանը կանխամտածված թեթև վնաս հասցնել», իսկ Արարատ Համբարյանի նկատմամբ 118-րդ հոդվածով (առողջությանը կանխամտածված ոչ ծանր վնաս հասցնել):
Տեղեկացնենք, որ նոյեմբերի 6-ին դատական նիստի ժամանակ դատարանը բավարարելով դատախազության ներկայացրած միջնորդությունը վճիռ կայացրեց՝ յուրաքանչյուր մեղադրյալի նկատմամբ կիրառել 3000 լարի չափով գրավ:
Աղունիկ Այվազյան