Այսօր, նոյեմբերի 5-ին Ախալքալաքի շրջանային դատարանը կքննի հոկտեմբերի 30-ի միջադեպի գործը:
Հոկտեմբերի 30-ի միջադեպի մեջ մեղադրվող՝ Մարտուն Մկոյանի, Էդուարդ Մկոյանի, Կարապետ Մկոյանի, Անդրանիկ Ղարսլյանի և Արարատ Համբարյանի դատական նիստը տեղի կունենա այսօր՝ երկեկոյան 17:00-ին:
Հետաքննությունը պարզել է, որ հոկտեմբերի 30-ին Ախալքալաքի Թամար Թագուհու փողոցում գտնվող քաղաքական կուսակցության «Ազգային շարժման» շտաբի մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ ֆիզիկական վնասվածքներ են ստացել «Ազգային շարժման» ներկայացուցիչները։
Միջադեպի կապակցությամբ, իրավապահ մարմինները վարել են ինտենսիվ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, հարցաքննվել են միջադեպին մասնակից բոլոր անձիք, վկաները և բոլոր այն մարդիկ, ովքեր հետաքրքիր տեղեկությունների են տիրապետել՝ օգնել են հետաքննությանը:
Վկաների հարցաքննությունից պարզ է դարձել, որ բախման պատճառ է հանդիսացել «Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների կողմից մի քանի բենզալցակայաններում նախընտրական պաստառներ պոկելը և աշխատակիցներին բառացիորեն վիրավորելը:
Հետաքննությունը սկզբնական շրջանում Վարստանի քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով էր սկսվել, որն էլ հետագայում վերաորակավորվեց և շարունակվեց 126-րդ հոդվածի առաջին մասով։ Այդ հոդվածով որպես պատիժ կիրառվում է. տուգանք, կամ հասարակության համար հանրօգուտ աշխատանքներ 120-ից 180 ժամ, կամ տնային կալանք 6 ամսից 1 տարի տևողությամբ, կամ էլ մինչև մեկ տարի ազատազրկում: