Կարատե դո-ի մարզիկները Ջավախք են բերել 6 մեդալ` Կարատե Դոյի Open Kutaisi միջազգային մրցաշարից:

Հունիսի 5-ին Քութայիսի քաղաքում տեղի ունեցավ միջազգային ավանդական Open Kutaisi Կարատե WKF-ի մրցաշարը: Մրցույթը կազմակերպել են` Կարատե Դոյի Վրաստանի ֆեդերացիան, Կարատեի Իմերեթական ֆեդերացիան և Քութայիսի քաղաքի քաղաքապետարանը: Մրցաշարի բացման ընթացքում մարզիկները ներկայացան ցուցադրական կատարումներով: Մրցաշարի կազմակերպիչները և Քութայիսի քաղաքապետ` Շոթա Մուրգուլիան շնորհավորեցին բոլորին մրցույթի բացման կապակցությամբ:
Karate do
Մրցակցությանը մասնակցում էին մոտ 107 մարզիկներ: Ջավախքը ներկայացնում էին 5 մարզիկներ Ախալքալաքի մարզադպրոցից և 3 մարզիկ Նինոծմինդա քաղաքից:
karate posle
Մեր մարզիկները գրավել են հետևյալ մրցանակային հորիզնականները` Արտյոմ Ավագյանը – 12-13 տարեկան, Կատա` առաջին տեղը, ոսկի (Ախալքալաքի) Աքսանա Ավետյանը (Ախալքալաք), աղջիկների խմբում, տարիքային 12-13 տարեկանների խմբում, կումիտեի բաց կատեգորիայում զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ Կատայի տարիքային խմբում 12-13 տարեկաններ – երրորդ տեղը: Մարկոս Պարոնյանը (Ախալքալաք) տարիքային խմբում` 8-9 տարեկաններ, 30 կգ, Կումիտեում – երրորդ տեղ: Կիմա Նորսոյանը (Նինոծմինդա) աղջիկներ` 10-11 տարեկաններ, բացարձակ քաշային կարգում, Կումիտեում – բրոնզ, ինչպես նաև Կատայում` 10-12 տարեկաններ, բրոնզ: Կարատեի հրահանգիչ Ռաֆայել Դարբինյանը լավ մրցավարության համար ստացել է գավաթ և դիպլոմ: