Այսօր, Ախալքալաքի շրջանային դատարանում, ժամը 17:15-ին սկսվեց դատական նիստը Ախալքալաքում, հոկտեմբերի 30-ին՝ պատգամավոր Հենզել Մկոյանի հարազատների եւ կողմնակիցների ու միասնական ընդդիմության ակտիվիստների միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցը որոշելու մասին:
Դատական նիստը հետաձգվեց, քանի որ 5 մեղադրյալներից մեկը` Անդրանիկ Ղարսլյանը, ներկա չէր նիստին: Դատավոր Մալխազ Էնուքիձեն ասաց, որ օրենքը թույլ է տալիս դատարանին շարունակել դատը առանց մեկ մեղադրյալի, բայց եթե մեղադրյալ կողմերը ցանկանում են, ապա լսումը կարող է հետաձգվել 1 ժամով: Ինչին մեղադրյալների փաստաբանը պատասխանեց, որ ավելի լավ կլիներ սպասել մեղադրյալին, քանի որ նա գտնվում է ճանապարհին եւ գալիս է Ախալքալաք, որպիսի հասցնի դատական նիստին:
Սկզբում Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպի քննությունը հարուցվել էր Վրաստանի Քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, որը հետագայում վերաորակավորվել էր եւ շարունակվել է 126-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն: Սույն հոդվածը նախատեսում է տուգանք կամ հասարակական օգտավետ աշխատանքներ՝ 120-ից 180 ժամվա ընթացքում, կամ տնային կալանք 6 ամսից մինչեւ մեկ տարի ժամկետով կամ մեկ տարի ազատազրկում:
Այս գործով մեղադրանք է ներկայացվել 5 անձի նկատմամբ: Հենզել Մկոյանի եղբորը, որդուն և եղբորորդուն, ինչպես նաեւ նրա 2 կողմնակիցներին: