2022 թվականի օգոստոսից Մաշտոց-Ազնավուր փողոցների խաչմերուկի լուսացույցը փչացել էր և չէր աշխատում։ Մեկ շաբաթ է ինչ լուսացույցն արդեն աշխատում է։ Ախալքալաքի քաղաքապետարանը քաղաքում լուսացույցների հետ կապված անսարքությունները վերացնելու և սպասարկելու համար մեկ տարի ժամկետով պայմանագիր է կնքել։
Ախալքալաքի տեղական բյուջեից 2023 թվականին գումար էր հատկացվել և երկու անգամ էլեկտրոնային մրցույթ հայտարարվել լուսացույցը վերանորոգելու համար, սակայն մասնակիցների բացակայության պատճառով մրցույթը չէր կայացել։ Հիմա արդեն քաղաքապետարանը պայմանագիր է կնքել Թբիլիսիում գտնվող ընկերության հետ, որն էլ մի տարվա ընթացքում կսպասարկի, որպեսզի Ախալքալաքում լուսացույցներն անխափան աշխատեն։
«Մի տարվա ընթացքում ինչ խնդիր լինի կապված լուսացույցների հետ տվյալ ընկերությունը պարտավորվում է, ըստ պայմաագրի՝ վերացնել։ Հատուկ հանձնաժողով ունեն, ստուգում են, ծանոթանում խնդրին, այնուհետև՝ մեզ հետ համաձայնեցնելով որոշում են գումարի չափը։ Ամենակարևորը մեզ համար այն է, որ պայմանագիր ունենք, շատ դժվարությամբ, բայց կարողացանք գտնել համապատասխան ընկերություն։ Այս տարի կհամագործակցենք, եթե ամեն ինչ լավ ընթանա, հնարավոր է եկող տարի երկու տարով պայմանագիր կնքենք», – ասաց քաղաքապետ Մելքոն Մակարյանը։
Ըստ պայմանագրի՝ ընդհանուր գումարը կազմում է 9000 լարի է, սակայն, եթե ընթացքում հատկացված գումարը չբավականացնի, ապա քաղաքապետարանը կդիմի սակրեբուլոյին, որպեսզի ավելացնեն։
Այս թեմայով կարող եք նաև կարդալ՝