![](https://jnews.ge/am/wp-content/themes/jnews-2.3/images/xanimal.png.pagespeed.ic.81O1jigxAh.png)
Վրաստանը արդեն տարբեր արտոնություններ է նախատեսել բարձրլեռնային շրջանի մշտական բնակիչների համար՝ բնական-աշխարհագրական և կլիմայական ծանր պայմանների և առանձնահատկությունների պատճառով: Արտոնությունները գործում են արդեն 7 տարի: Այս հոդվածում Jnews-ը առանձնացրել է հարկային արտոնությունների մասին տեղեկությունը:
Այս արտոնությունը չի տարածվում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ստեղծված բյուջետային կազմակերպությունից և բուժհաստատությունից աշխատավարձի տեսքով ստացված եկամուտների վրա։
Բարձրլեռնային բնակավայրում մշտապես բնակվող անձին պատկանող հողամասը, որը գտնվում է նույն բարձրլեռնային բնակավայրի տարածքում, ազատվում է գույքահարկից (Հարկային օրենսգրքի 206-րդ հոդվածի առաջին մասի «ք» ենթակետ)։
Սույն հարկային արտոնությունը չի տարածվում հողամասի կամ դրա մասի վրա, որը տվյալ անձի կողմից տրվում է վարձակալության, ուզուֆրուկտի, կամ այլ ձևով փոխանցվել է ուրիշ մարդու: