2022 թվականի օգոստոսից Մաշտոց-Ազնավուր փողոցների խաչմերուկի լուսացույցը չի աշխատում։ 2023 թվականին գումար էր հատկացվել և երկու անգամ էլեկտրոնային մրցույթ հայտարարվել այն վերանորոգելու համար, սակայն մասնակիցների բացակայության պատճառով մրցույթը չի կայացել։ Հիմա արդեն քաղաքապետարանը պայմանագիր է կնքել մի ընկերության հետ, որն էլ մի տարվա ընթացքում կսպասարկի լուսացույցի հետ կապված աշխատանքները։
Արդեն վարորդները սովորել են այն իրավիճակին, որ այդ փողոցում լուսացույցը չի աշխատում, սակայն նշում են, որ լուսացույցի չաշխատելը հաճախ է խանգարում այն դեպքում, երբ չեն ուզում միմյանց զիջել։
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը ուրածությանբ է նշում՝ ամենակարևորն այն է, որ արդեն գտնվել է այն ընկերությունը, ում հետ կարելի է ամեն տարի ունենալ պայմանագիր այդ աշխատանքները իրականացնելու համար։
«Արդեն կոնկրետ ընկերության հետ պայմանավորվածություն ունենք, պայմանագիրն արդեն կնքված է։ Նրանք մի ժամանակ առաջ ուզում էին գալ, սակայն եղանակային պայմանները թույլ չտվեցին, որ այդ ժամանակ գային, սակայն հետո ուղարկեցին իրենց մասնագետներին։ Տեխնիկական խնդիրների մասին տեղյակ են։ Մեր պայմանագիրը մեկ տարի ժամկետով է, մեկ տարվա ընթացքում նախատեսված գումարի շրջանակներում ինչ ծախս, որ կստացվի նրանք կսպասարկեն։ Գումարը փոխվել է, չեմ ուզում սխալվեմ մոտ 9000 լարի, մենք իրավունք ունենք մինչև 10 000 լարի արժողությամբ ուղիղ պայմանագիր կնքելու։ Սակայն, եթե օրինակ՝ ընդհանուր լուսացույցը պետք լինի փոխել, դա առանձին էլեկտրոնային մրցույթ է, այս գումարի հետ կապ չունի»,- ասաց քաղաքապետը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարին լուսացույցների երկամյա սպասարկման համար հայտարարվել էր էլեկտրոնային մրցույթ, որն ինչպես և երկրորդ անգամ, մասնակիցների բացակայության պատճառով չի կայացել։