Ախալքալաքի Մաշտոց-Ազնավուր փողոցների խաչմերուկում լուսացույցն անցած տարվա օգոստոս ամսից մինչև հիմա չի աշխատում: Խնդիրը նրանում է, որ լուսացույցի էլեկտրալարերի գույները բոլորը նույնն են ցույց տալիս, թերությունը կարող է վերացնել միայն կոնկրետ մասնագետը, և ոչ բոլոր էլեկտրագործներն են, որ կարողանում են այն միացնել։ Ինչպես քաղաքապետարանից տեղեկացանք լուսացույցները նորոգելու և աշխատանքը վերահսկելու համար արդեն էլեկտրոնային մրցույթ է հայտարարվել։
«Այսօրվա դրությամբ էլեկտրոնային մրցույթ է հայտարարված: Ոչ թե միայն մի լուսացույց կվերանորոգվի, այլև կվերահսկվի բոլոր լուսացույցների նորմալ աշխատանքը», – ասում է Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը:
Էկելտրոնային մրցույթը հաղթողը լուսացույցների աշխատանքը կվերահսկի երկու տարի։
Նշենք, որ 2023 թվականի փետրվարի 27-ին Ախալքալաքի քաղաքապետարանը սակրեբուլոյի հաստատմանն էր ներկայացրել 2023 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու նախագիծը: Կատարված փոփոխությունների համաձայն՝ առանձին գումար է հատկացվել քաղաքի լուսացույցների սպասարկման համար:
Քաղաքապետարանի էկոնոմիկայի զարգացման և կառավարման ծառայության ներկայացրած նախագծով բյուջեում 561 հազար 042 լարիի չափով փոփոխություն է կատարվել, որից 20 հազար լարին կուղղվի Ախալքալաք քաղաքի լուսացույցների սպասարկմանը: