Ախալքալաքի շրջանի գյուղերը հյուսիս-արևելքում կտրված են քաղաքից: Երեկվանից փոթորիկը և ձյունը փակում են ճանապարհները:
6 ուղղություններով գյուղական ճանապարհների վրա աշխատում է «ՎԵՄ» կազմակերպության տեխնիկան, որը մաքրում է գյուղական ճանապարհները, ինչպես տեղեկացրեցին մեզ ընկերությունից: Սակայն մեզ ասացին, որ հնարավոր չէ մուտք գործել գյուղ, քանի որ մայրուղին փակ է:
«Կոթելիա գյուղից այն կողմ հնարավոր չէ գնալ: Մեր տեխնիկան գյուղական ճանապարհների վրա աշխատում է հյուսիսարևելյան գյուղերի ուղղությամբ, ինչպես նաև առանձին` Խավեթ և Դադեշ գյուղերում», – ասաց ընկերության ներկայացուցիչ Վարդ Մոսոյանը:
Մայրուղին ձյունից մաքրում է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը: Ըստ փոխտնօրեն Ջաբա Ձիրկվաձեի, այս ուղղությամբ մայրուղին այժմ մաքրվում է, և կես ժամ հետո ճանապարհը հնարավոր է բացվի:
«Երեկվանից մաքրում ենք: Երեկ մենք բացեցինք ճանապարհը, բայց առավոտյան ճանապարհը կրկին ծածկվեց ձյունով: Հիմա մեր տեխնիկան աշխատում է մաքրելու վրա», – ասում է Ջաբա Ձիրկվաձեն:
Նրա խոսքերով, Ախալքալաքի մնացած մայրուղիները, Կարծախի ուղղությամբ, դեպի Հայաստանի հետ սահմանը մաքուր են և երթևեկության համար խոչընդոտներ չկան: