«Արալի» ընկերությունը վերսկսել են Ախալքալաքից Կարծախ գյուղով մինչև Թուրքիայի սահման տանող ճանապարհի վերականգնման աշխատանքները։ Աշխատանքները տարվում են Կարծախ գյուղում։ Սահմանից Կարծախ գյուղ տանող ճանապարհի այս հատվածը վերականգնվել է անցյալ տարի՝ 2023թ.-ին:
Վերջերս «Արալի» ընկերությունն իր տեխնիկան ուղղել էր դեպի Կարծախ գյուղ, որտեղ աշխատանքներն արդեն սկսված են՝ գյուղի ներսում ճանապարհները փորված են, քանի որ վերանորոգման աշխատանքները սկսվելու են Կարծախ գյուղից։
Հիշեցնենք, որ այս ճանապարհը երկար ժամանակ սարսափելի վիճակում էր։ Ուկրաինայի պատերազմի սկզբից ի վեր այս ճանապարհով բեռնափոխադրումները մի քանի անգամ ավելացել են, ուստի այն չէր կարողացել դիմակայել այս ծանրաբեռնվածությանը։ Անցյալ տարի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային վարչությունը սկսել էր Ախալքալաք-Կարծախ ճանապարհի մաս-մաս վերականգնումը, վերանորոգումը սկսել էին երկու ընկերություններ։ Ճանապարհի 10 կմ վերականգնման մրցույթը շահել է «Արալի» ընկերությունը:
«Արալի» ընկերությունը երկու անգամ տուգանվել է աշխատանքները չկատարելու համար, ճանապարհի մեկ այլ հատվածում՝ այսպես կոչված «Գորոդոկի» մասում: