Ախալքալաք-Կարծախ միջազգային ավտոճանապարհի սկզբնական հատվածը բավականին երկար ժամանակ դժվարանցանելի է։ Թեև, 2023 թվականի օգոստոսի սկզբին, «Արալի» շինարարական ընկերությունը խոստացել էր 5 օրում վերանորոգել տարածքը, այն շարունակում է դժվարանցանելի մնալ։

Ախալքալաք-Կարծախ ճանապարհը շատ անմխիթար վիճակում է։ Քաղաքի այս հատվածի բնակիչները բողոքում են բազմաթիվ փոսերից և քանդված ասֆալտից։ Նրանք արդեն հույսը կտրել են, որ այս ճանապարհը երբևէ նորմալ կլինի։

Առաջին անգամ՝ հունիսի 13-ին, «Արալի» ընկերության ներկայացուցիչը Jnews-ի հետ զրույցում ասաց, որ մոտ օրերս կսկսեն «Գորոդոկի» հատվածի աշխատանքները, սակայն մոտ երկու ամիս է անցել, ճանապարհը չի վերանորոգվել, իսկ փոսերը դարձել են ավելի ու ավելի խորը: Բնակիչների խոսքով, Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը, սակրեբուլոյի միջնորդությամբ, օգոստոսին, վարորդներին ինչ-որ կերպ օգնելու համար, խորը փոսերը լցրել էր մանրախիճով։

Հետո, օգոստոսի սկզբին խոստացել էին 5-6 օրում վերանորոգել ու կրկին արդյունքը տեսանելի չէ։ Սակայն, ինչպես այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Jnews-ին հայտնեցին «Արալի» ընկերությունից, օգոստոսին մեզ հետ զրուցելուց հետո, նրանք տեղում եղել են, տեսել ու որոշել են, որ այնտեղ հիմնանորոգման կարիք կա։ Իսկ մինչ լուրջ աշխատանք սկսելը փոսերը մանրախիճով են լցրել։

«Այնտեղ ժամանակավոր աշխատանք ենք կատարել, քանի որ դեռ աշխատում ենք մաքսակետում, Թուրքիայի հետ սահմանին, մոտ մեկ շաբաթից ուզում ենք այդ վայրում սկսել աշխատանքները, ուզում ենք այնտեղ փորել ու պարզել պատճառը, քանի որ տարին երեք անգամ այդ տարածքը վերանորոգում ենք և կարծում ենք, որ այնտեղ գետնի տակ ինչ-որ տեղից ջուր է հոսում ու քանդում է ասֆալտը։ Վերականգնումը պարզապես չի օգնի, կարծում ենք՝ այնտեղ այլ խնդիր կա», – ասաց «Արալի» ընկերության աշխատանքների ղեկավար Գոդերձի Բոլքվաձեն։

«Գորոդոկ»-ի հատվածը դեռ ասֆալտապատված չէ

Սկսվել է Կարծախ-Թուրքիա ճանապարհի վերականգնման աշխատանքները