Միջազգային նշանակության Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհի սկզբնական հատվածն արդեն երկու տարի է դժվարանցանելի է, և օրեցօր այսպես կոչված Գորոդոկի հատվածի փոսերը դառնում են ավելի մեծ ու խորը։ Ախալքալաք-Կարծախ ճանապարհը վերանորոգած «Արալի» ընկերությունն երկու անգամ տուգանվել է։ Ճանապարհային դեպարտամենտից խոստացել են, որ հատվածը կբարեկարգվի հենց «եղանակը թույլ տա»։

Ախալքալաք-Կարծախ միջազգային մայրուղու սկզբնական հատվածը գլխացավանք է ինչպես շրջակայքում ապրողների, այնպես էլ բեռնատարների վարորդների համար, ովքեր փոխադրումներ են իրականացնում դեպի Թուրքիա, կամ՝ հակառակը։ Այս տարածքը գտնվում է նախկին 1-ին զինվորական ավանի սահմանների մոտ, ինչի պատճառով էլ կոչվում է «Գորոդոկ»։ Արդեն երկու տարի է, ինչ այս հատվածը սարսափելի վիճակում է, ոչ մի վարորդ չի ուզում այնտեղով անցնել, բայց շատերը ստիպված են լինում։

Անցած 2023 թվականի ընթացքում «Արալի» ընկերությունը, որը պետք է վերականգներ այս տարածքը, և ավտոճանապարհների վարչությունը Jnews-ի հարցերին պատասխանում էին, որ շուտով կսկսեն այս հատվածի վերականգնումը, սակայն մինչ այժմ այն դեռ չի բարեկարգվել։

Ճանապարհի այս հատվածի տների բնակիչներն արդեն հոգնել են պատկան մարմիններին դիմելուց։

doroga gorodok

Ճանապարհային վարչությունից հայտնեցին, որ «Արալի» ընկերությունը, իր պարտականությունները չկատարելու պատճառով, երկու անգամ տուգանվել է, և համապատասխան բնակլիմայական պայմանների սկսվելուն պես կսկսվեն ճանապարհի այս հատվածի վերականգնման աշխատանքները։

«Արալի» ՍՊԸ-ն երկու անգամ մեծ տուգանք է ստացել, քանի որ չի շտկել, ես իրենցից այլևս ոչինչ չեմ սպասում: Սպասում եմ, որ եղանակը թույլ տա, իսկ կշտկի մեկ այլ ընկերություն, հավանաբար կխնդրեմ «ՋավախԱվտոԳզա» ընկերությանը: Ձեզ հետ խոսելուց հետո ես կզանգահարեմ «ՋավախԱվտոԳզա» և կխնդրեմ, որ փոսերը ժամանակավորապես սառը ասֆալտով լցնեն, որպեսզի մի փոքր շտկեն, մինչև եղանակային պայմանները թույլ տան և ամբողջ ճանապարհը կվերականգնվի»,- ասաց Վրաստանի ճանապարհային վարչության պետի տեղակալ Պավլե Գամկղրելիձեն:

dorogagorodok

«Գորոդոկ»-ի հատվածը դեռ ասֆալտապատված չէ

«Գորոդոկի» հատվածում «ուղղակի վերականգնումը չի օգնի»