Պետական գանձարանի տվյալներով՝ 2026 թվականի առաջին 8 ամիսներին վրացական մաքսային անցակետերը հատել է 330 հազար 559 բեռնատար, որոնք երկրի ճանապարհներից օգտվելու համար վճարել են 115.7 միլիոն լարի: Ախալքալաք-Կարծախի ճանապարհը, որը ծանրաբեռնված է միջազգային երթևեկությամբ, մնում է դժվարանցանելի։
Մասնավորապես, Պետական գանձարանի տվյալների համաձայն՝ եթե 2026 թվականի հունվար-օգոստոսին գանձարանը բեռնատարների տարանցումից ստացել է 115․695․747 լարի, ապա 2025 թվականի նույն ժամանակահատվածում այդ գումարը կազմել է 110․605․237 լարի։
Այս ցուցանիշը 4.6%-ով կամ 5.09 միլիոն լարիով ավելի է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Քանակի աճին համապատասխան՝ աճել է նաև անցած կցորդների թիվը։ Մասնավորապես, ընթացիկ ֆինանսական ցուցանիշների համաձայն, այս տարի՝ հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում, երկրի միջանցքով անցել է 330,559 կցորդ, 2025 թվականի նույն ժամանակահատվածի 316,014 կցորդի համեմատ։
Ինչ վերաբերում է տարեկան ցուցանիշին, ապա 2025 թվականին բեռնատարների անցումից գանձարանը ստացել է 171․286․748 լարի, համապատասխանաբար, սահմանը հատել է միջինում 489․390 բեռնատար։
Նշենք, որ Վրաստանի սահմանին տարանցման ճանապարհային վճարը 350 լարի է: Այս սակագինը ուժի մեջ է մտել 2022 թվականի հունիսի 20-ից: Նախկինում վարորդները վճարում էին 200 լարի:
Նշենք, որ Ախալքալաք-Կարծախի ճանապարհը, որը Վրաստանի ամենածանրաբեռնված տարանցիկ երթուղիներից մեկն է, արդեն 3-4 տարի է գրեթե անանցանելի է։ Ճանապարհի անանցանելիությունից անընդհատ բողոքում են թե՛ տեղացի, թե՛ միջազգային բեռնատարների վարորդները, սակայն բեռնատարների հոսքը, չնայած նվազում է, չի դադարում։



