Դեռ 2023 թվականի հունիս ամսին սկսված Կարծախ-Թուրքիա ճանապարհի վերականգնման աշխատանքները դեռ չեն ավարտվել։ Աշխատանքներն իրականացնում է «Արալի» ընկերությունը։

Հիմա սահմանից մինչև Կարծախ գյուղ տանող ճանապարհն ասֆալտապատ է, ընթանում է Կարծախից դեպի Բոզալի գյուղի ճանապարհի բարեկարգման աշխատանքները, իսկ գյուղամիջյան հատվածում դեռ աշխատանքներ չեն տարվում։

1

«Արալի» ընկերության ներկայացուցիչ Գոդերձի Բոլքվաձեն ասաց, որ գյուղամիջյան ճանապարհի վերականգնման համար շատ գործ կա անելու, միայն ասֆալտապատում չի լինելու։

«Մենք հիմա գյուղի սկզբնամասում ենք աշխատում, ինչ վերաբերվում է գյուղամիջյան ճանապարհին, ապա այնտեղ կառույցներ կան վերականգնելու, ճանապարհաեզրին խողովակներ պետք է տեղադրվեն, ծավալուն աշխատանք է տարվելու։ Նախ պետք է սկսենք և ավարտին հասցնենք վերոնշյալ աշխատանքները, այնուհետև անցնենք ասֆալտապատմանը, մինչ այդ կհարթեցնենք ճանապարհը, որպեսզի անցանելի լինի», – ասաց Գոդերձի Բոլքվաձեն։

2

Ճանապարհի գյուղամիջյան հատվածի աշխատանքներն այս տարի կսկսվեն թե՞ մյուս տարի, Բոլքվաձեն հստակ չկարողացավ նշել։

3

Արդեն քանդվել է Բոզալի գյուղի ճանապարհը։

4

Ինչպես ասաց Գոդերձի Բոլքվաձեն, երբ ավարտեն 1 կմ 500 մ ճանապարհահատվածի ասֆալտապատումը, այնուհետև կսկսեն Բոզալիի ճանապարհի վնասված հատվածի վերականգնման աշխատանքները։

Հիշեցնենք, որ Ախալքալաք-Կարծախ միջազգային նշանակության մայրուղին կառուցվել է 2010 թվականին, իսկ 2015 թվականին բացվել է «Կարծախի» անցակետը Թուրքիայի հետ սահմանին։

Այդ ժամանակից ի վեր այս ճանապարհով սկսել են երթևեկել հսկայական բեռնատարներ, տեղափոխելով մեծաքանակ բեռներ։

Բեռնատարների հոսքն անհամեմատ շատացավ անցած տարվանից, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը։ Այս պահին Սուլդա գյուղի սկզբնամասից սկսվում է բեռնատարների շարասյունը մինչև Կարծախիի կայանատեղի: Չնայած այն հանգամանքին, ինչպես նշում են վարորդները երեկ ընդհանրապես ոչ մի բեռնատար կայանված չի եղել։

Այս թեմայով կարող եք նաև կարդալ՝

Սկսվել է Կարծախ-Թուրքիա ճանապարհի վերականգնման աշխատանքները