Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեից 432 203 լարի է հատկացվել Խորենիա գյուղի կամրջի վերանորոգման համար։ Կամուրջը երկար ժամանակ վթարային վիճակում էր։ Այս տարի կամրացվեն կամրջի հիմքերը, և կվերանորոգվի ծածկը։
Խորենիա գյուղի կամուրջը կառուցվել է 1962 թվականին և երբեք չի վերանորոգվել։ Բնակիչները վախենում էին, որ մի օր կամուրջը կարող է փլվի։ Որովհետև, չնայած կամրջի վատ վիճակին, նրա վրայով բեռնատարներ են անցնում, քարհանքերից ավազ տանում, ու դրանով ավելի են ծանրացնում Մեծ Խորենիան աշխարհի հետ կապող միակ ճանապարհի վիճակը։
Խորենիայի բնակիչները շատ են բողոքել տեղի իշխանություններին և խնդրել վերանորոգել կամուրջը։ Jnews-ը բազմիցս ուշադրություն է հրավիրել Խորենիա գյուղի կամրջի վթարային վիճակի վրա։
Գյուղի բնակիչների խոսքով, կամուրջը վտանգավոր է, քանի որ ճանապարհի ահավոր վիճակի հետ մեկտեղ այն նաև հիմքից փլուզվում է։
2024 թվականի փետրվար ամսվա բյուջեում կատարված փոփոխությունների արդյունքում, տեղական իշխանությունները միջոցներ հատկացրեցին Խորենիա գյուղի կամրջի վերանորոգման համար։ Հատկացվել է 432 203 լարի։ Կամրջի վերականգնման նախագծանախահաշվային հաշվարկն արդեն պատրաստ է։ Քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից հայտնում են, որ շաբաթվա վերջին կհայտարարվի վերանորոգման աշխատանքների մրցույթը։
Կարդացեք թեմայի վերաբերյալ հին նյութերը՝