Թեև հիմա ոռոգման սեզոն չէ, սակայն Մարտունի գյուղում չեն դադարում անհանգստանալ ոռոգման համակարգի համար, որը գյուղում չի գործում, ու արդյունքում կարտոֆիլի բերքատվությունը ցածր է:

Ախալքալաքի շրջանի Մարտունի գյուղի բնակիչները դժգոհում են, որ իրենք չեն կարողանում ջրել իրենց կարտոֆիլի դաշտերը:

Մարտունի գյուղի բնակիչ Գալստյան Գալուստը ասում է, որ ջրի բացակայության պատճառով կարտոֆիլի վատ բերք է ստացել:
«1200 լարի տվեցի նոր սերմեր գնեցի և հավաքեցի 6 պարկ կարտոֆիլ: Ջուր չկար, հույսերս միայն եղանակի վրա էինք դրել », – ասում է նա:

Ըստ բնակիչների, գյուղում կառուցում են նոր ջրանցքներ և մարդկանց անհասկանալի է, թե ինչի է կառուցվում նոր ջրանցքներ, երբ ջուր չկա:

Գյուղի բնակչուհին ասում է, որ գյուղում կան ոռոգման խողովակներ, պարզապես անհնար է շահագործել:
«Մնում է պոմպը դնեն ու նա կաշխատի: Եթե ուզենան նրանք կարող են «Ալմալիից» ջուր բարձրացնելլ գյուղի ջրամբար, և ողջ գյուղը կունենա ոռոգման ջուր », – ասում է կինը:

Ըստ գյուղի նախկին լիազոր Թեմուր Ղավրելիշվիլիի, խնդիրն այն է, որ ջուրը ինքն իրեն գյուղ չի բարձրանում:
«Ալմալիից» հնարավոր է ջրել միայն Խոսպիո գյուղի դաշտերը, իսկ Մարտունու դաշտերի ոռոգման համար անհրաժեշտ է տեղադրել առանձին պոմպ: Մենք 30 000 լարիով գնել ենք պոմպ, և շահաործելու համար հարկավոր է, որ ինչ որ մեկը գրանցվի որպես բաժանորդ: Նրանք ինձ առաջարկեցին, ես հրաժարվեցի, եթե հանկարծ գյուղացիները չհավաքեին անհրաժեշտ գումարը, ով էր վճարելու », – ասում է Թեմուր Ղավրելիշվիլին:

Քաղաքապետարանի էկոնոմիկայի և պլանավորման վարչության մասնագետ Վահան Բաթոյանը իրավիճակը բացատրեց հետևյալ կերպ.

«Կար միայն շենքը և ջրատարը: Մենք գնեցինք պոմպը և տեղադրեցինք: Այս պոմպից կարող են օգտվել միայն մի քանի ընտանիք: Չկար մարմին, որը կարողանար սպասարկել այն: Այժմ շրջանում ստեղծվել է նոր «Ախալքալաքի սպասարկման կենտրոն» կազմակերպությունը, որը կզբաղվի գյուղի ոռոգման համակարգերով, այդ թվում նաև Մարտունի գյուղի », – ասաց Վահան Բաթոյանը:

Տեսնենք ինչպես կլուծվի այս հարցը մինչ ոռոգման սեզոն:

Շուշան Շիրինյան