Մեծ Խորենիա գյուղն աշխարհին կապող կամուրջը քանդվում է: Գյուղացիներն անհանգստացած են, իսկ տեղական իշխանության ներկայացուցիչները վստահեցնում, որ խնդիրն իրենց ուղադրության կենտրոնում է, և եթե այս տարի չհասցնեն, ապա եկող տարի անպայման կհիմնանորոգեն:
Ավելի քան երեք տասնամյակ առաջ կառուցված կամուրջը ոչ մի անգամ չի նորոգվել: Ախալքալաքի տեղական իշխանությունները Խորենիա կամուրջի վերանորոգումը ծրագրել էին դեռևս 2019 թվականին, սակայն ինչ-ինչ պատճառներով չի իրականացվել:
Մեծ Խորենիա գյուղի բնակիչ Շահեն Գևորգյանը չի հիշում, որ իրենց գյուղն արտաքին աշխարհին հետ կապող միակ կամուրջը վերանորոգեն կամ ամրացման աշխատանքներ իրականացնեն:
«Այս կամուրջն արդեն անվտանգ չէ, այն սկսել է հիմքից փլուզվել: Չնայած դրան, կամրջով ամեն օր ավազով բեռնված բեռնատարներ են երթևեկում», – ասում է Շահենը:
Jnews-ի հետ զրույցում Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը վստահեցրեց, որ խնդրի վերացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
«Ես տեղյակ եմ խնդրից և դրան կտրվի լուծում: Մենք արդեն ունենք հայտարարված համապատասխան մրցույթ, որը վերաբերվում է իրար կապող կամուրջներին, այժմ սպասում ենք գնային մասով վերջնական պատասխանի: Եվ եթե հասցնենք, ապա այս տարի, իսկ եթե ոչ՝ մյուս տարի ոչ միայն Խորենիայի այլ նաև՝ Մարտունին Խոսպիո գյուղին իրար միացնող կամուրջի խնդիրը լուծել», – ասաց Ախալքալաքի քաղաքապետը:
Jnews-ը պարբերաբար անդրադառնում է Ախալքալաքի շրջանի Մեծ Խորենիա գյուղի կամրջի խնդրին: Խորենեցիները վախենում են, որ գյուղի միակ կամուրջը (կառուցված դեռևս 1962 թվականին) կփլվի և գյուղը կհայտնվի շրջափակման մեջ:
Այս թեմայով կարդացեք՝
Խորենիա գյուղի կամուրջը կվերանորոգվի, բայց երբ` դեռ հարցական է