Ջավախեթյան փողոցում դիտահորը ներս է ընկել, ինչը վտանգավոր է վարորդների համար, հատկապես գիշերային ժամերին։

Արդեն 10 օրից ավելի է Ջավախեթյան փողոցում դիտահորը ներս է ընկել։ Այս անգամ ոչ թե կափարիչն է ջարդվել, այլ դիտահորն է ամբողջությամբ ներս ընկել։ Ականատեսների խոսքով, երկուսից ավել մեքենայի վարորդ չի նկատել և ընկել է մեջը։ Դիտահորը առավել վտանգավոր է անձրևոտ եղանակին և գիշերային ժամերին։

Jnews-ը դիմեց ասֆալտապատման աշխատանքներն իրականացնող՝ «ՋավախԱվտոԳզա» ընկերությանը։ Ընկերության գործադիր տնօրեն Նոդար Ինասարիձեն ասաց, որ այդ աշխատանքն իրականացնելը իրենց պարտականությունների մեջ չի մտնում։

2

«Մենք դիտահորերը չենք արել, դա մեր պատականությունը չէ։ Ով որ ջարդել է, թող նա էլ պատասխան տա։ Այդտեղ ջարդած չի եղել։ Աֆալտապատելը խնդիր չէ, պետք է փոխել դիտահորերը։ Ասեմ նաև, որ գործը հանձնած չէ, սպասում ենք հանձնաժողովին», – ասաց Նոդար Ինասարիձեն։

Դիմեցինք նաև Ախալքալաքի միացյալ ջրամատակարարման ընկերության տնօրեն Գիորգի Վախտանգիշվիլիին։ Նա նույնպես ասաց, որ դա իրենց պարտականությունների մեջ չի մտնում։

Քանի որ Ջավախեթյան փողոցը պատկանում է Վրաստանի ճանապարհների վարչությանը դիմեցինք նաև այնտեղ, մեզ ասացին, որ իրենց դիմենք վաղը։

Հարկ է նշել, որ Ջավախեթյան փողոցի ասֆալտապատումից միչև հիմա շատ խնդիրներ են առաջացել։ Հետաձգվեց ասֆալտապատման աշխատանքները, քանի որ պետք էր փոխել կոյուղագիծն ու ջրագիծը։ Այդ աշխատանքներից հետո պետք է սկսվեր ասֆալտապատման աշխատանքները, աշխատանքների ընթացքում տրաքվում էին խողովակները։ Կարծես թե այդ հարցերը լուծվեց, փողոցը ասֆալտապտավեց, այնուհետև բաց էր մնացել երեք դիտահոր։ Ախալքալաքի սպասարկման կենտրոնը այդ կափարիչները տեղադրեց, իսկ հիմա ինչպես արդեն նշեցինք ևս մեկ դիտահոր ամբողջութայմբ ընկել է փոսի մեջ։

Թե ով պետք է իր վրա վերցնի այդ աշխատանքները իրականացնելու պարտավորությունը, կտեղեկացնենք հաջորդիվ։

Կարող եք նաև կարդալ՝

Ջավախեթյան փողոցի ասֆալտապատման համար նոր ծրագիր է մշակվել

Շուտով կսկսվեն Ջավախեթյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները

Ջավախեթյան փողոցի ասֆալտապատումը կրկին ձգձգվում է

Ջավախեթյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները կմեկնարկեն, բայց․․․

Ջավախեթյանի դիտահորերը դեռ բաց են մնում