Կայացել է Ջավախեթյան փողոցի ասֆալտապատման էլեկտրոնային մրցույթը։ Այն հաղթել է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը, որի բյուժեն կազմում է 1 457 999.99 լարի։
Ջավախեթյան փողոցը արդեն երկու տարի է քարուքանդ վիճակում է, այն պետք է ասֆալտապատվեր 2020 թվականին՝ Ախալքալաք-Ախալցիխե կենտրոնական մայրուղու ասֆալտապատման նախագծի շրջանակներում։ Բայց քանի որ փողոցում կոյուղագիծ չկար, ինչպես նաև ջրամատակարարման համակարգը փոխելու անհրաժեշտություն կար, այդ պատճառով ասֆալտապատման աշխատանքները հետաձգվեցին: Նոր էլեկտրոնային մրցույթ հայտարարվեց կոյուղագծի և ջրամատակարարման համակարգի անցկացման համար: Այդ աշխատանքներն արդեն ավարտվել են, մնում է իրականացնել ասֆալտապատման աշխատանքները։
Ջավախեթյան փողոցի բնակիչները բողոքում են՝ արդեն տևական ժամանակ է փոշու մեջ են ապրում, ճանապարհն էլ նորմալ երթևեկելի չէ։
«ՋավախԱվտոԳզա» ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեն JNEWS-ին ասաց, որ մի քանի օրից կմեկնարկեն ասֆալտապատման աշխատանքները:
Այս թեմայով կարդացեք նաև՝
Ջավախեթյան փողոցի ասֆալտապատման համար նոր ծրագիր է մշակվել
Ջավախեթյան փողոցի ասֆալտապատման համար նախատեսվում է նոր մրցույթ հայտարարել
Ջավախեթյան փողոցի կոյուղագծի վերականգնման աշխատանքները կավարտվեն մայիսի վերջ