Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Ախալքալաքի մշակույթի տանը տեղի կունենա տոնական գալա-համերգ՝ նվիրված Վրաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին։
Միջոցառումն անցկացվում է 326–2026 թվականների հիշատակի տարեթվի շրջանակում և կմիավորի երկրի տարբեր շրջաններից ժամանած երաժշտական ու ֆոլկլորային համույթների։
Ծրագրին կմասնակցեն վրացական երաժշտական և մշակութային ժառանգությունը ներկայացնող համույթներ։ Մասնակիցների թվում են Մարտղոփիի «Վարձիա», Մցխեթայի «Ռոկվա», Գուրամիի «Սվանեթի», Գուրջաանիի «Մուխամբազի», Ծնորիի «Լազեթի», Ախալցիխեի «Ռիթմի» համույթները, ինչպես նաև Ախալքալաքի և այլ բնակավայրերի համույթներ։
Տոնական համերգը կդառնա Վրաստանի համար կարևոր պատմական տարեթվին նվիրված միջոցառումների մի մասը։ Քրիստոնեությունը նշանակալի դեր է ունեցել երկրի մշակութային և պատմական ավանդույթի ձևավորման գործում, իսկ վրացական բազմաձայն երգեցողությունը, եկեղեցական արվեստը, ճարտարապետությունն ու գրականությունը դարերի ընթացքում զարգացել են քրիստոնեական մշակույթի հետ սերտ կապի մեջ։
Համերգի կազմակերպիչը Ախալքալաքի Վրաց ուղղափառ եկեղեցու թեմն է։ Կազմակերպիչներն Ախալքալաքի բնակիչներին և հյուրերին հրավիրում են մասնակցելու տոնական ծրագրին։



