Այսօր՝ մարտի 13-ին, Չեռնոգորիայում ընթացող բռնցքամարտի «Ադրիատիկ ծովի մարգարիտ» միջազգային պատանեկան առաջնությունում, 51 կգ քաշային կարգում, հաղթող է ճանաչվել ախալքալաքցի մարզիկ Գոռ Այվազյանը։
Առաջնությունն անցկացվում էր Չեռնոգորիայում՝ մարտի 9-ից 13-ը։
Գոռ Այվազյանը տարբեր միջազգային մրցույթների մրցանակակիր և մեդալների դափնեկիր է։ Նա անցյալ տարի նույնպես դարձել էր Չեռնոգորիայում մրցումների չեմպիոն։ Գոռ Այվազյանը 2019 թվականի Եվրոպայի պատանիների չեմպիոնն է, մարզվում է Ախալքալաքի մարզահամալիրում, նրան մարզում է Գագիկ Էլիզբարյանը։ Գոռը 17 տարեկան է։
Գոռ Այվազյանը ևս մեկ քայլ կատարեց դեպի չեմպիոնի տիտղոսը
Գոռ Այվազյանը հերթական անգամ դարձել է չեմպիոն
Գոռ Այվազյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
Գոռ Այվազյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր