Ախալքալաքցի բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակչում ոսկե մեդալի համար գոտեմարտեց ուկրաինացի Ռենատ Չուբրևիչևի հետ: Նա 4:1 հաշվով զիջելով մրցակցին, 46 կգ քաշային կարգում գրավեց երկրորդ տեղը:

Հուլիսի 3-ից Թբիլիսիում ընթանում է բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում է բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը: Նա Ախալքալաքի մարզահամալիրի սան է: Նրան մարզում է Գագիկ Էլիզբարյանը։

Հուլիսի 5-ին նրա առաջին մենամարտն էր, նա 5:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի Թոֆիկ Գուլիեւին, իսկ հուլիսի 8-ին՝ ազգությամբ լեհ բռնցքամարտիկին: Եզրափակչում Գոռը հաղթեց Հայաստանի ներկայացուցչին:

Եվրոպայի առաջնությունը կավարտվի հուլիսի 13-ին:

2019 թվականին Գոռ Այվազյանն այս առաջնության ժամանակ դառնալով չեմպիոն՝ նվաճեց ոսկե մեդալ: Գոռը բազմաթիվ միջազգային առաջնությունների հաղթող է: