Ջավախքցի բռնցքամրտիկ Օթար Երանոսյանն արդեն հինգերորդ հաղթանակն է գրանցել պրոֆեսիոնալ բռնցքամարտում։ 27-ամյա Օթար Երանոսյանը 4-րդ ռաունդում նոկդաունի է ենթարկել 33-ամյա Խուան Կառլոս Պենային և նվաճել է NABA-ի վարկածով USA Super Feather Title չեմպիոնական գոտին:
Ջավախքցի բռնցկամարտիկը (Պիտբուլ կեղծանունով) շարունակում է իր դեբյուտը պրոֆեսիոնալ ռինգում: 2019 թվականից նա բնակվում է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Քիսիմմի քաղաքում: 2021 թվականի հունվարի 30-ին Օթար Երանոսյանը պայքարում էր NABA-ի վարկածով 2-րդ կիսաթեթև քաշային կարգում (58,96կգ) USA Super Feather Title թափուր չեմպիոնական գոտու համար:
Օթար Երանոսյանը պրոֆեսիոնալ ռինգում 4-րդ հաղթանակն է տոնել
Օթար Երանոսյանը հերթական հաղթանակը տարավ
Օթար Երանոսյանի հաղթական նորամուտը պրոֆեսիոնալ բռնցքամարտում
Ախալքալաքից Վրաստանի չեմպիոն Օթար Երանոսյանը տեղափոխվել է ԱՄՆ
Երանոսյանը մենամարտում էր Դոմինիկյան Հանրապետությունից 25 հաղթանակ տարած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Խուան Կառլոս Պենայի հետ:
10 ռաունդանոց մենամարտի 4-րդ ռաունդում Օթարը նոկաուդի է ենթարկել Խուան Կառլոս Պենային։ Հարկ է նշել, որ Խուան Կառլոսը իր կարիերայի ընթացքում ունեցել է 32 մարտ, որից 26-ը հաղթել է նոկդաունով, առաջին պարտությունը կրել է Օթարի հետ մենամարտում։
ԱՄՆ-ում Օթար Երանոսյանը ներկայացնում է ամերիկյան Warriors promoushen-ի WARRIORS GYM ակումբը: