Մոնտենեգրոյի պատանեկան միջազգային մրցաշարում ախալքալաքցի մարզիկ Գոռ Այվազյանը, եզրափակիչ մենամարտում հաղթելով ադրբեջանցի մարզիկին, դարձել է չեմպիոն:

Այս տարվա մայիսի 18-ից 23-ը, Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում, անցկացվեց բռնցքամարտի միջազգային պատանեկան մրցաշար, որին մասնակցում էր նաև Ախալքալաքի մարզահամալիրի մարզիկ Գոռ Այվազյանը: Նա չեմպիոնի տիտղոսի համար պայքարում էր 46 կգ քաշային կարգում, հենց այդ քաշային կարգում էլ արժանացավ ոսկե մեդալի: Առաջին անգամ նա մենամարտել էր Շվեդիայի ներկայացուցչի հետ, իսկ վերջին մենամարտը անցկացրել էր ադրբեջանցի մարզիկի հետ, որին էլ Գոռը պարտության էր մատնել:

Գոռին մարզում է Գագիկ Էլիզբարյանը: Գոռը հանդիսանում է Վրաստանի հավաքականի անդամ: Երեք անգամ նա արժանացել է Վրաստանի չեմպիոնի կոչմանը, իսկ 2019-ին դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Այս միջազգային մրցաշարին Վրաստանից մասնակցում էին 6 մարզիկ: Մոնտենեգրոյից վրացի մարզիկները վերադարձել են 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալներով: