Վաղը՝ հունիսի 8-ին, ժամը 16:00-ին Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում կկայանա Վրաստանի առաջնության ֆուտբոլային հանդիպումը։ Ախալքալաքի «Աբուլ» թիմը կընդունի Թբիլիսիի «Կոլխի» թիմին։
«Աբուլ» թիմի համար վաղը 9-րդ խաղն է առաջնությունում: Թիմը տարել է 3 հաղթանակ, 2 պարտություն և 3 հանդիպում ավարտել է ոչ-ոքի հաշվով։
Կազմակերպիչները խնդրում են ցանկացողներին ներկա գտնվել հանդիպմանը, մուտքն ազատ է։