Թուրքիայում կայացած կարատե դո-ի միջազգային մրցաշարից Ախալքալաքի մարզիկները վերադարձել են 2 ոսկե և մեկ բրոնզե մեդալներով:

Հունիսի 10-11-ը Թուրքիայի Տրապիզոն քաղաքի Մայիսի 19-ի անվան սպորտային համալիրում անցկացված կարատե դո W.K.F. Open Trabzon միջազգային մրցաշարից Վրաստանը վերադարձել է 14 ոսկե, 10 արծաթե, 15 բրոնզե մեդալներով, որոնցից 2 ոսկին և մեկ բրոնզը Ախալքալաքի մարզիկների ձեռքբերումն է:

Մրցաշարին մասնակցում էին մոտ 550 մարզիկներ, աշխարհի 5 պետություններից: Վրաստանի դելեգացիան գլխավորում էր Մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ Կախա Բասիլիան:

Վրաստանի պատվիրակութան կազմում էին տարբեր շրջաններից ընտրված մարզիկներ, այդ թվում Ախալքալաքից: Մարզիկները մրցում էին տարբեր քաշային ու տարիքային կարգերում:

Artyom Avagyan

Հունիսի 10-ին կայացավ մրցաշարի բացման պաշտոնական արարողությունը, որի ժամանակ մարզիկները հանդես եկան ցուցադրական ելույթներով:

Ախալքալաքի շրջանից Վրաստանի պատվիրակության կազմում մրցաշարին մասնակցում էին երկու մարզիկներ: Աքսաննա Ավետյանն ու Արտյոմ Ավագյանը ներկայացնում էին Ախալքալաքի Սպորտ դպրոցը, մարզիչ Ռաֆայել Դարբինյանի գլխավորությամբ:

Աքսաննա Ավետյանը կատա ոճում, 11-13 տարիքային խմբում գրավեց 1-ին պատվավոր հորիզոնականը, իսկ կումիտե ոճում, 13-14 տարիքային խմբում, -39 կգ քաշային կարգում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

Արտյոմ Ավագյանը 11-13 տարիքային խմբում, կատա ոճում գրավեց 1-ին տեղը:

Aqsanna

Աղունիկ Այվազյան