Ախալքալաքցի մարզիկները Կասպիի կարատեի WKF օլիմպիական մարզաձևի բաց առաջնությունից վերդարաձել են հաղթական մեդալներով, որին մասնակցել է մոտ 400 մարզիկ Վրաստանի տարբեր շրջաններից։

Ախալքալաքի շրջանի Տրկնա, Բալխո և Մաջադիա գյուղերի մարզիկները տարբեր տարիքային և քաշային կարգում հաղթանակներ են գրանցել։

Աղասարյան Սամվելը՝ Տրկնա գյուղից, 10-11 տարեկանների շրջանում, -32կգ քաշային կարգում գրավել է 1-ին հորիզոնական, ինչպե նաև 10-11 տարեկանների շրջանում +32կգ քաշային կարգում զբաղեցրել է 3-րդ հորիզոնական:

Շահբազյան Վարդը՝ Բալխոյից, 10-11 տարեկանների շրջանում, +37կգ քաշային կարգում գրավել է 2-րդ հորիզոնական։

Խեդոյան Շոթան՝ Մաջադիա գյուղից, 10-11 տարեկանների շրջանում, -37կգ քաշային կարգում գրավել է 3-րդ տեղ։

Անահիտ Նիկողոսյանը՝ Տրկնա գյուղից, 8-9 տարեկանների շրջանում, գրավել է 3-րդ հորիզոնական։

marzikner<

Հատկանշական է, որ մեդալներով Ջավախք վերադարձած մարզիկները առաջին անգամ էին մասնակցում մրցումների և հենց առաջին մրցապայքարում հաղթանակ են գրանցել։

Նրանց մարզիչն է Սարգիս Մարգարյանը։