Ախալքալաքի մարզահամալիրի սան, բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը Թբիլիսիում անցկացվող Եվրոպայի պատանիների առաջնությունում պարտության է մատնելով իր լեհ մրցակցին և դարձել բրոնզե մեդալակիր։

Հուլիսի 3-ին Թբիլիսիում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը, որում մասնակցում է Ախալքալաքի մարզահամալիրի սան, բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը: Նրան մարզում է Գագիկ Էլիզբարյանը: Գոռը հանդես է գալիս 46 կգ քաշային կարգում:

gor

Այսօր կայացավ նրա երկրորդ մենամարտը: Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում հաղթելով լեհ բռնցքամարտիկին նվաճել է առնվազն բրոնզե մեդալ և կշարունակի պայքարել չեմպիոնի կոչման համար:

Հուլիսի 5-ին տեղի էր ունեցել նրա առաջին մենամարտը, նա 5:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Թոֆիգ Գուլիևին:

Եվրոպայի առաջնությունը կշարունակվի մինչև հուլիսի 13-ը: