Հունիսի 4-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Խուլգումո գյուղում տեղի է ունեցել մանկապարտեզի պաշտոնական բացման արարողություն։
Նախակրթարանի բացմանը ներկա են եղել Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը և Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը։
Մանկապարտեզ հաճախում է 56 երեխա։ Այս նախակրթարանը փոքր լինելու պատճառով, հարևան գյուղերից երեխաներ չի ընդունի:
Հիշեցնենք, որ Խուլգումո գյուղի մանկապարտեզի շենքը ձեռք է բերվել 2014 թ.-ին, Օգնություն գյուղին ծրագրի շրջանակներում, 32,000 լարի գումարով: Այնուհետև սկսվել է շենքի բարեկարգման աշխատանքները: 2014 թվականից մինչ օրս հազարավոր լարիներ են ծախսվել շենքի բարեկարգման համար:
Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝
Ինչո՞ւ Խուլգումոյի մանկապարտեզը չի գործում
Խուլգումոյի մանկապարտեզը կբացվի 2020 թվականին
Խուլգումոյի մանկապարտեզի բացումը հետաձգվում է ջրի պատճառով
Խուլգումոյի մանկապարտեզի բացումն ուշանում է
Կբացվի արդյո՞ք Խուլգումո գյուղի մանկապարտեզը
Բարձր լարման մալուխով մանկապարտեզի բացման սպասումներում
Ինչո՞ւ այսօր չբացվեց Խուլգումոյի մանկապարտեզը