Խուլգումո գյուղի մանկապարտեզը հինգ տարի բարեկարգում էին, աշխատողների մրցույթը կայացել էր, բայց հետո պարզվում է, որ ջուր չկա, թեեւ, ըստ քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության աշխատակիցների եւ գյուղի մասնագետի, շինարարության ընթացքում եւ հանձնաժողովի կողմից աշխատանքն ընդունելիս ջուր եղել է:

Խուլգումոյի մանկապարտեզը նախատեսվում էր բացել անցյալ տարվա աշնանը՝ 2018 թվականին, սակայն այն մինչև հիմա չի աշխատում:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատրյանը բացատրում է, որ պատճառը շենքում ջրի բացակայությունն է:

«Պետք է լվանալ մթերքը, պատրաստել, սանհանգույցը, առանց ջրի ինչպս, անհրաժեշտ է պահպանել հիգիենա: Եթե ջուր լինի, մենք կարող ենք աշխատողների արագ մրցույթ անցկացնել: Ինչ վերաբերում է մրցույթին, որն եղել է, ինձ դա չի հետաքրքրում, ես կնայեմ բոլոր դիմումները, բոլորի հետ կխոսեմ եւ կընտրեմ արժանավորներին», – ասում է Անահիտ Ասատրյանը:

Մանկապարտեզի ջրամատակարարման համակարգն անցկացվել է շինարարության ընթացքում, սկզբում համակարգն աշխատել է, բայց հետո այն դադարել է աշխատել, երևի խցանվել է:

Մանկապարտեզի բարեկարգման համար տարբեր տարիներին եւ տարբեր միջոցներից ծախսվել է մոտավորապես 116 700 լարի, չհաշված կահույքի եւ խոհանոցային պարագաների ծախսերը: Բարեկարգումը սկսվել է 2014 թվականից: 2014-ին եւ 2015-ին համապատասխանաբար 16 000 լարի եւ 24,000 լարի է ծախսվել «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում, իսկ 2017 եւ 2018 թվականներին՝ 42 000 եւ 2700 լարի: Ծախսված գումարը ներդրվել է չորս սենյակների եւ զուգարանի վերանորոգման համար:

Գյուղի մասնագետ Մովսես Գիգոլյանն ասում է, որ 7 ամիս է օգնություն է հայցում:

«3 տարի շինարարություն է ընթացել, այդ ժամանակ ջուր կար: Անցյալ տարվա աշնանից ջուր չկա: Այն ժամանակ եւ հիմա ես դիմել եմ ղեկավարությանը: Բոլորը գիտեն խնդրի մասին: Մոտ 10 օր առաջ եղել եմ քաղաքապետի մոտ: Ունանյանն անձամբ ինձ մոտ զանգահարեց Արտակին (Ախալքալաքի ջրամատակարարման միավորման սպասարկման կենտրոնի պետը), խնդրեց օգնել: Բայց նրանք մինչեւ հիմա չեն եկել», – ասում է Խուլգումո գյուղի մասնագետ Մովսես Գիգոլյանը:

Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանն ասաց, որ արդեն հրահանգել է Ախալքալաքի ջրամատակարարման միավորման սպասարկման կենտրոնի տնօրեն Արտակ Թառլամազյանին օգնել հայտնաբերել վթարը եւ վերացնել այն:

хульг

Արտակ Թառլամազյանն ասաց, որ իրենք կօգնեն, ուղակի հիմա շատ աշխատանք ունեն, եւ մոտ օրերս կգնան:

«Այո, մենք գիտենք դրա մասին եւ հնարավորության դեպքում անմիջապես կգնանք: Ջրի խողովակաշարի շատ վթարներ եղան, ուստի չկարողացանք գնալ,երևի վաղը չէ մյուս օրը կգնանք»,-ասաց Արտակ Թառլամազյանը:

Խուլգումոյի գյուղի մանկապարտեզի շինարարական «էպուպեան» մոտենում է իր ավարտին, բայց կսկսվի երկրորդը՝ աշխատողների ընդունելությունը:

Խուլգումո գյուղում սպասում են մանկապարտեզի բացմանը

Բարձր լարման մալուխով մանկապարտեզի բացման սպասումներումԽուլգումոյի մանկապարտեզի բացումն ուշանում է

Շուշան Շիրինյան