Արդեն որոշված ​​է, որ նոր 2021-2022 ուսումնական տարին կսկսվի հեռակա կարգով, բացառություն են կազմում միայն առաջին դասարանցիները, ովքեր դասերը կսկսեն հոկտեմբերի 4-ին` դասասենյակներում:

Կրթության նախարարությունը etaloni.ge-ին տրամադրել է I-XII դասարանների ժամային գրաֆիկ, որը պետք է կառավարեն ինչպես վրացական, այնպես էլ ոչ վրացական դպրոցները:

Ստորև ներկայացնում ենք հղումը, որով կարող եք տեսնել դասաժամերը։

Հարկ է նշել, որ երեկ սեպտեմբերի 15-ին Վրաստանում սկսվեց ուսումնական տարին, սակայն հեռակա կարգով։ Ինչպես արդեն նշել էինք, Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սիրանուշ Տոնականյանը ասել էր, որ սեպտեմբերի 15-ից շրջանի շուրջ 24 դպրոցում դասապրոցեսը դասասենյակներում սկսելու համար դիմում են ներկայացրել, սակայն այսօր տեղեկացանք, որ նրանց այդպես էլ պատասխան չեն ներկայացրել բացելու վերաբերյալ, ըստ այդմ՝ Ախալքալաքի շրջանում բոլոր դպրոցները դեռ փակ են մնում։