Ախալքալաքի շրջանի Խուլգումո գյուղի մանկապարտեզը պետք է այսօրվանից գործեր, սակայն ինչ-ինչ խնդիրների պատճառով նախակրթարանը մեկ շաբաթ ուշացումով երեխաներին կընդունի:
Խուլգումոյի նախակրթարանի շենքը ձեռք է բերվել դեռևս 2014 թ.-ին, Օգնություն գյուղին ծրագրի շրջանակներում: Տարիներ շարունակ վերանորոգման տարբեր աշխատանքներ են իրականացվել և վերջապես շենքը պատրաստ է շահագործման։ Մանկապարտեզի աշխատակիցներն արդեն ընտրված են, սակայն անհարաժեշտ որոշակի իրերի բացակայության պատճառով մեկ շաբաթով ևս հետաձգվեց մանկապարտեզի բացումը:
Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանն ասում է. «Մանկապարտեզը պատրաստ է, ուղղակի ապրանք և սննդամթերք պետք է ստանանք, ինչպես նաև աշխատակիցները քաղաքի տարբեր մանկապարտեզներում փորձ ձեռք բերելու համար պրակտիկա են անցնում: Հաջորդ երկուշաբթի օրվանից մանկապարտեզը կսկսի գործել»:
Խուլգումոյի մանկապարտեզ կհաճախեն նաև Կորխ, Թոթխամ և Մաջադիա գյուղերի երեխաները։
Հարկ է նշել, որ Խուլգումոյի մանկապարտեզը նախատեսվում էր դեռևս 2018 թվականի աշնանը բացել, սակայն շենքում ջրի բացակայության պատճառով հետաձգվել էր։
Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահաիտ Ասատուրյանը վստահեցնում է, որ բոլոր խնդիրները լուծված են և այլևս մանկապարտեզի բացումը հետաձգելու խնդիր չկա։
Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝
Ինչո՞ւ Խուլգումոյի մանկապարտեզը չի գործում
Խուլգումոյի մանկապարտեզը կբացվի 2020 թվականին
Խուլգումոյի մանկապարտեզի բացումը հետաձգվում է ջրի պատճառով
Խուլգումոյի մանկապարտեզի բացումն ուշանում է
Կբացվի արդյո՞ք Խուլգումո գյուղի մանկապարտեզը
Բարձր լարման մալուխով մանկապարտեզի բացման սպասումներում