Վերջին մեկ շաբաթում Վրաստանում գործող տարբեր դպրոցներում հայտարարվել է ավելի քան 200 թափուր աշխատատեղ, որից 10-ն Ախալքալաքի շրջանի դպրոցներում: Պահանջվում է, ինչպես առարկայական ուսուցիչներ, հոգեբաններ, հատուկ մանկավարժներ, այնպես էլ վարչական կազմի աշխատակիցներ:

Այսօրվա դրությամբ՝ Ախալքալաքի շրջանի չորս դպրոցներում 10 թափուր աշխատատեղ կա:

Ախալքալաքի շրջանի Ալաստան գյուղի հանրային դպրոցում երկու թափուր աշխատատեղ կա՝ քաղաքացիական կրթության և Մեր Վրաստան առարկաների ուսուցիչ:

Բավրա գյուղի հանրային դպրոցում երեք թափուր աշխատատեղ կա՝ կենսաբանության, քիմիայի և օտար լեզվի (անգլերեն) ուսուցիչներ:

Կարծախի Ջիվանու անվան հանրային դպրոցում պահանջվում է հինգ ուսուցիչ. Մեր Վրաստան, օտար լեզու (անգլերեն), պատմություն, ճանապարհային նշաններ և երթևեկության անվտանգություն, ֆիզիկական դաստիարակություն և սպորտ առարկաների դասավանդման համար:

Ախալքալաքի Իլիա Ճավճավաձեի անվան №3 հանրային դպրոցում մեկ թափուր աշխատատեղ կա՝ մաթեմատիկա առարկայի ուսուցիչ:

Թափուր աշխատատեղերի մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք անցնել հետյալ հղումով՝ teacherjobs.ge