Նինոծմինդա-Օրոջոլար ճանապարհին վթարի արդյունքում տուժած տղամարդու վիճակը ծանր է: Ներկայումս նա գտնվում է Թբիլիսիի Ղուդուշաուրի կլինիկայում: Հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին:
Ինչպես հաղորդում են կլինիկայից, տուժածին շտապ կարգով նյարդավիրաբուժական վիրահատություն է կատարվել: Նա մնում է ռիսկային խմբի հիվանդների կատեգորիայում: Ունի բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում՝ սրտի վնասվածք:
«Հիվանդին կատարվել է նյարդավիրաբուժական վիրահատություն և ներկայումս նա գտնվում է շատ ծանր վիճակում: Նա ունի շատ բարդ վնասվածքներ, հետևաբար համարվում է բարձր ռիսկային հիվանդ», – այս մասին «Մեցխրե արխի» հեռուստաընկերությանը հաղորդել են Ղուդուշաուրի կլինիկայից:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ Նինոծմինդա-Օրոջալար ճանապարհին, տեղի էր ունեցել ՃՏՊ՝ մարդատար մեքենան բախվել էր գնացքին: Մեքենայի մեջ գտնվող ամուսիններին ՃՏՊ-ից հետո ծանր վիճակում տեղափոխել էին Ախալքալաքի շրջանային հիվանդանոց: Տղամարդուն անմիջապես տեղափոխել էին Թբիլիսի, իսկ կնոջը վիրահատել էին Ախալքալաքի Շրջանային հիվանդանոցում: Նինոծմինդա-Օրոջալար ճանապարհին տեղի ունեցած վթարի արդյունքում տուժած 40-ամյա կինը գիշերը մահացել էր՝ շտապօգնության մեքենայով Թբիլիսի տեղափոխելու ընթացքում:
Մահացու ելքով ավտովթար ԲԹԿ-ի վրա. բնակչության անվտանգությունն ապահովված չէ
ԲԹԿ-ում տեղի ունեցած վթարի արդյունքում վիրավորված կինը մահացել է
«Մարաբդա-Կարծախ երկաթուղին» մեկնաբանում է Նինոծմինդայում տեղի ունեցած ավտովթարը
Բախվել են գնացքն ու ավտոմեքենան. երկու հոգի ծանր վիճակում են