Արժեզրկման և որոշ ծառայությունների ու մթերքների գնային աճի հետ, Ջավախքի էկոլոգիապես մաքուր կաթնամթերքների գինը նվազում է:
Նինոծմինդայի շրջանի բնակչության մեծ մասը զբաղվում է անասնապահությամբ և արտադրում է կաթ ու պանիր: Վերջին երեք ամիսների ընթացքում կաթի գինը 80 թեթրիից դարձել է 70 թեթրի, պանիրը դեռ չի վաճառվում, մի կիլոգրամ պանիրը առաջ արժեր 8 –ից 9-ը լարի, հիմա նույնիսկ 7 լարիով էլ չի վաճառվում:
Նինոծմինդայի ղրչանում արտադրում են պանրի բազում տեսակներ, հիմնականում «վրացական», «սուլգունի», «իմերեթական», «լոռի», «եվրոպական», «չեչիլ» և այլն:
Անտոնյան Հոռոմսիմը բողոքում է, որ հասարակ գյուղացու աշխատանքը ոչինչ չարժի:
«Տեսեք, ինչքան ենք մենք տանջվում, ամբողջ օրը աշխատում ենք, բայց նորմալ եկամուտ չենք ստանում, մեկ լիտր կաթը արժի 70 թեթրի, իսկ կես լիտր հանքային ջուրը արժի 1.20, ինչպես ապրել այսքանից հետո, մեր գյուղատնտեսական արտադրանքը շատ էժան է, իսկ մյուս ապրանքները, մրգերը, որը մենք գնում ենք շատ թանկ արժեն: Աշխատանք չկա, մենք զբաղվում ենք գյուղատնտեսությամբ, և քանի որ գյուղատնտեսական արտադրանքները չունեն նորմալ գին, բնակիչները ստիպված են լինում գնալ արտերկիր աշխատելու, որպեսզի պահեն ընտանիքը», – ասում է նա:
Պանրագործության վարպետ, անհատ ձեռներեց Վանիկ Ղազարյանը ասում է, որ Նինոծմինդայում գյուղատնտեսությունը հիմա գտնվում է շատ վատ վիճակում:
«Այստեղ մարդիկ հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, և ցավոք այն տեսակի կովերը, ինչ մենք ունենք շատ քիչ կաթ են տալիս: Բնակիչները տանջվում են ամբողջ օրը, իսկ եկամուտը շատ քիչ է, կաթի գինը շատ ցածր է: Ես լսել եմ, որ Թբիլիսիում արտարվում է այսպես կոչված իմերեթական պանիր, արհեստական կաթից, (կաթի փոշի), այն շատ էժան է, դրանից պատրաստում են պանիր և վաճառում կիլոգրամը 5-6 լարիով, այդ իսկ պատճառով մեր էկոլոգիապես մաքուր արտադրանքը չի վաճառվում: Մարդիկ չեն նայում արտադրանքի որակին, կարևորը լինի էժան», – ասում է Վանիկ Ղազարյանը:
Ձեռներեցը արտադրում է պանրի տարբեր տեսակներ, ինչպիսիք են` «վրացական», «սուլգունի»,«իմերեթական», «լոռի», «հոլանդական», «չեչիլ», «շվեյցարական», «էմենտալ» և այլն:
Վանիկ Ղազարյանի կարծիքով, որպեսզի լուծել անասնապահության անշահութաբեր լինելու խնդիրը, պետք է որ պետությունը աջակցի արտադրողներին, որպեսզի մեր որակով և էկոլոգիապես մաքուր արտադրանքը արտահանվի Եվրոպա:
Բորիս Ղարսլյան