Ինչպե՞ս պատահեց, որ հունվարի 19-ին իրենց գյուղից ոչ հեռու, իրար բախվեցին մեքենան ու գնացքը, Օրոջալարում դեռ փորձում են գուշակել, բայց բոլորը համոզված են մեկ բանում՝ վթարից հնարավոր էր խուսափել, եթե ուղեփակոց և համապատասխան նախազգուշացնող նշաններ լինեին:

Երեկ՝ հունվարի 19-ին, դեպի Օրոջալար գյուղ ճանապարհին՝ Նինոծմինդա քաղաքի ելքի մոտ, երկաթուղային գծի վրա գնացքը բախվել էր մեքենային, որի մեջ գտնվում էր Նինոծմինդայից ամուսնական զույգը: Վթարից հետո կնոջը շտապ վիրահատել էին, այնուհետև, շտապօգնության մեքենայով Թբիլիսի տեղափոխելիս ճանապարհին նա մահացել էր, նրա ամուսինը գտնվում է կայուն ծանր վիճակում:

Նինոծմինդայի ծայրամասն է: Ասֆալտապատ ճանապարհը տանում է դեպի Օրոջալար գյուղ: Նինոծմինդայից մոտ 300-400 մետր անցնելուց հետո՝ հանդիպում ես Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ռելսերին: Երկաթուղային հատման մասին նախազգուշական որևէ նշաններ չկան՝ ինչպես ռելսերից առաջ, այնպես էլ դրանցից հետո, չկա նաև ուղեփակոց (շարժական ձող, որով փակում են ճանապարհը):

CHP1

Հենց այստեղ էլ երեկ (հունվարի 19-ին) տեղի է ունեցել դժբախտ պատահարը, երբ, չգիտես ինչու, մեքենան հայտնվել է ճանապարհի մեջտեղում և բախվել գնացքին: Օրոջալարում այս վթարը տարօրինակ դեպք է որակվում, քանի որ ասում են, որ այստեղ գնացքներ ամեն օր չէ, որ անցնում են:

Երկաթուղային անցման մոտ տեսանելիությունն առավել քան բավարար է՝ մոտեցող գնացքը նկատելու համար: Օրոջալար գյուղի բնակիչներն ասում են, որ երբ գնացքը մոտենում է այս վայրին, գնացքավարը ձայնաձին ազդանշան է տալիս:

CHP3

Մեքենային հարվածելուց հետո գնացքը այն քարշ է տվել մոտավոր 50 մետրից ավելի՝ վերածելով այն մետաղի ջարդոնի:

CHP4

Մինչև հիմա էլ դեպքի վայրում տեսանելի են տարբեր ավտոմասեր, կոտրտված լուսարձակներ և արյան հետքեր: Չնայած ջարդուխուրդ եղած մեքենան արդեն հեռացրել են:

/CHP6

Օրաջալարի բնակիչները, ովքեր անընդհատ երթևեկում են այս ճանապարհով, կարծում են, որ այս վայրում պետք է ճանապարհային նշաններ և ուղեփակոց լինի, սակայն գնացքների և երկաթուղային գծերի մասին նախազգուշացնող ոչինչ չկա:

Օրոջալարի բնակիչներից մեկն ասում է, որ ամուսինները տեղացի չեն, բայց լսել է, որ մահացածի սկեսուրը գյուղում է գտնվել, և նրանք պատրաստվում էին նրան այցելել:

«Ես զարմանում եմ, թե ինչպես է դա տեղի ունեցել: Մեքենաները երբեք չէին կանգնել այնտեղ: Մինչ ճանապարհի ասֆալտ լինելը այնտեղ ձյուն էր կուտակվում, բայց ասֆալտապատումից հետո շատ ձյուն չի լինում: Իմ կարծիքով, նա, ամենայն հավանականությամբ, մտածել է, որ մինչ գնացքը տեղ կհասներ՝ ինքը կհասցներ անցնել: Գնացքը միշտ ազդակում է Ղաուրմա հասնելուց հետո: Մենք միշտ օգտվում ենք այս ճանապարհից, այլ ճանապարհ չունենք: Օրենքի համաձայն՝ ուղեփակոց պետք է լինի, գոնե նշաններ տեղադրեն», – ասում է ՃՏՊ-ի մասնակիցների բարեկամը:

«Կոմիսիոնում», այսպես են անվանում խանութը, որը գտնվում է գյուղի կենտրոնի վագոնում, հավաքվում են գյուղի տղամարդիկ: Նրանք հիշեցին տարիներ առաջ տեղի ունեցած մեկ այլ դեպք:

– Եթե ուշադիր լինես, ահռելի հեռավորություն կա, իհարկե գնացքը տեսանելի է: Ամենայն հավանականությամբ այլ պատճառ չկա, նրանք ուշադիր չեն եղել, քանի որ գնացքը ձայնային ազդանշան է արձակում: Նշաններ և ուղեփակոց պետք է լինեն, բայց դրանք չկան: Վարորդն այս գյուղից չէ, միգուցե նա չի հասկացել, որ այնտեղից գնացք է անցնում: Ես անձամբ միշտ նայում եմ շուրջս: Գնացքները հազվադեպ են անցնում՝ օրը 2-3 անգամ: Մի քանի անգամ ես տեսել եմ, թե ինչպես է անցնում, – ասում է հավաքվածներից մեկը:

– Այլ երկրներում ամենուրեք կան ուղեփակոցներ, երբ գնացքն անցնում է, ուղեփակոցը փակվում է, իսկ մեքենաները սպասում են: Քանի որ դա անվտանգության կանոն է, հնարավոր է, որ մեքենայի արգելակները չաշխատեն, և մեքենան կարող է գնացքի ճանապարհին հայտնվել: Այս դեպքում կա՛մ արգելակները չեն աշխատել, կա՛մ ուշադիր չեն եղել, – վրդովված ասում է մյուսը:

– Այնտեղ հարկավոր է ուղեփակոց, պահակախումբ է հարկավոր: Վերջապես, կան ավտոմատ ուղեփակոցներ: Նմանատիպ դեպք էր պատահել 30 տարի առաջ, մեր գյուղից մեկը նույնպես 01-ով (խմբ. ՎԱԶ-2101) գնացքի տակ էր ընկել, բայց ողջ էր մնացել, – ասում է Օրոջալարի մեկ այլ բնակիչ:

«Մարաբդա-Կարծախ երկաթուղի» ընկերությունից՝ տեղի ունեցած վթարից հետո Jnews-ին տված հարցազրույցում ասել էին, որ մարդատար մեքենայի վարորդն է մեղավորը: Հետաքննությունը կպարզի, թե ով է ճիշտ, իսկ ով՝ մեղավոր: Քրեական գործը հարուցվել է Վրաստանի ՔՕ 275-րդ հոդվածի համաձայն՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության կամ երկաթուղային, ջրային, օդային կամ կախովի տրանպորտային փոխադրամիջոցների շահագործման կանոնների խախտում»:

Ինչևէ, Ջավախքի բազմաթիվ երկաթուղային անցումային կետերում ճանապարհային նշաններ և ուղեփակոցներ տեղադրված չեն, չնայած այն հանգամանքին, որ մոտակայքում բնակավայրեր կան:

ԲԹԿ-ում տեղի ունեցած վթարի արդյունքում վիրավորված կինը մահացել է
«Մարաբդա-Կարծախ երկաթուղին» մեկնաբանում է Նինոծմինդայում տեղի ունեցած ավտովթարը
Բախվել են գնացքն ու ավտոմեքենան. երկու հոգի ծանր վիճակում են
Քրիստինե Մարաբյան