Հասարակություն 19 Հունվարի, 2021 • Բախվել են գնացքն ու ավտոմեքենան. երկու հոգի ծանր վիճակում են

Այսօր՝ հունվարի 19-ին, Նինոծմինդա-Օրոջալար ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Ճանապարհը հատող երկաթուղով ընթացող գնացքը բախվել է «Hyundai» մակնիշի մարդատար ավտոմեքենային:

Բախման հետևանքով մեքենան երկաթուղու գծերի խաչմերուկից նետվել է 100-120 մետր հեռավորության վրա: Մեքենայում գտնվել են ամուսիններ՝ երկուսն էլ Նինոծմինդայի բնակիչներ են:

Ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց: Ախալքալաքի Շրջանային հիվանդանոցից JNEWS-ին հայտնեցին, որ նրանք գտնվում են ծանր վիճակում, ամուսիններից մեկին տեղափոխում են Թբիլիսի, իսկ մյուսին այս պահի դրությամբ վիրահատում են:

1

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝