Հունվարի 19-ին, Նիոծմինդա-Օրոջալար ճանապարհի և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու խաչմերուկում տեղի ունեցած ՃՏՊ-ի ժամանակ տուժած կինը մահացել է:

Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանի խոսքով, Նինոծմինդա-Օրոջալար ճանապարհին տեղի ունեցած վթարի արդյունքում տուժած 40-ամյա կինը գիշերը մահացել է՝ շտապօգնության մեքենայով Թբիլիսի տեղափոխելու ընթացքում: Կինն ուներ երեք անչափահաս երեխա: Նա աշխատում էր Նինոծմինդայի դպրոցում:

Հիշեցնենք, որ երերկ Նինոծմինդա-Օրոջալար ճանապարհին, տեղի էր ունեցել ՃՏՊ՝ մարդատար մեքենան բախվել էր գնացքին: Մեքենայի մեջ գտնվել են ամուսիններ, որոնց ՃՏՊ-ից հետո ծանր վիճակում տեղափոխել են Ախալքալաքի շրջանային հիվանդանոց: Տղամարդուն անմիջապես տեղափոխել են Թբիլիսի, իսկ կնոջը վիրահատել են Ախալքալաքի Շրջանային հիվանդանոցում: Վնասված է եղել նրա փայծաղը և կողերը

Բախվել են գնացքն ու ավտոմեքենան. երկու հոգի ծանր վիճակում են

«Մարաբդա-Կարծախ երկաթուղին» մեկնաբանում է Նինոծմինդայում տեղի ունեցած ավտովթարը