Այսօր՝ օգոստոսի 13-ին, Նինոծմինդայի Խոջաբեկ թաղամասում (նախկինում առանձին գյուղ է եղել) նշեցին գյուղի հիմնման օրը: Գյուղի օրը նշելն արդեն ավանդույթ է դարձել, որը գյուղացիները ցանկանում են պահպանել և փոխանցել սերնդեսերունդ:

Միջոցառման սկիզբը տրվել է Սուրբ Ղալաչայի լանջին տեղադրված «Ղօճէբէկ» քանդակած անվանման բացմամբ, որի նախաձեռնողն ու հովանավորն էլ գյուղի բարերար Գագիկ Փութուլյանն է:

5

«Այսօրվա օրը շարունակական, ավանդական օր է, տարիներ շարունակ, կոնկրետ օգոստոսի կեսերին նշում են Խոջաբեկի տոնը: Ամեն տարի գյուղից ունենում ենք հովանավոր, կամ ընդհանրապես գյուղի ողջ բնակչությունն է հավաքում միջոցներ: Կոնկրետ այս տարի գյուղի օրվա տոնակատարությունը ֆինանասավորվել էր Փութուլյան Գագիկի ընտանիքի կողմից: Նրանք էին կազմակերպել համերգային մասը, հյուրասիրությունը», – ասաց Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը:

Բնակիչները, ըստ ավանդույթի, ուխտագնացություն կատարեցին դեպի Ղալաչայի բարձրունք, մոմեր վառեցին և ամենքն իր ընտանիքով շարունակեց տոնախմբությունը Ղալաչայի տարածքում։

Միջոցառմանը ներկա էին պաշտոնյաներ Ախալքալաքից և Նինոծմինդայից:

Միջոցառումն իրենց ելույթներով զարդարեցին Նինոծմինդայի մշակույթի տան սաները:

3