Նոր Խուլգումո գյուղի հիմնախնդիրը կայանում է նրանում, որ ձմեռային ժամանակահատվածում գյուղը մեկուսանում է մնացած աշխարհից: Պողոս Մանուկյանն իր եղբոր՝ Էդուարդի հետ միասին, հնարել է ամենագնաց մեքենա, որով ցանկացած եղանակի տեղաշարժվում են և օգնում համագյուղացիներին կապ պահպանել աշխարհի հետ:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Նոր Խուլգումո գյուղը մարդկանց շրջանում հայտնի է իր հին «Չաչկա» անունով: Այստեղ ապրում է մոտ 35 ընտանիք: Ձմռանը ճանապարհները ձյունածածկ են, իսկ գարնանը կամ անձրևոտ եղանակին դժվարանցանելի՝ ցեխի պատճառով: Մի օր Պողոս Մանուկյանը չսպասելով ճանապարհի խնդրի լուծմանը, սկսեց լուծել այն իր եղանակով: Նա սկսեց հավաքել տրանսպորտային միջոց, որը կկարողանար անցնել գյուղական ճանապարհներով՝ ցանկացած եղանակային պայմաններում և ցանկացած ցեխի միջով:
«Ամենագնացը» հավաքվել է ժիգուլիի ավտոմասերով: Եղբայրներն ամենագնացի համար ծախսել են 3000 լարի:
Մանուկյան եղբայրները հպարտանում են իրենց ստեղծածով, իսկ գյուղում ուրախանում են, եթե տաքսին չտանի նրանց մինչև տուն, ապա Պողոսը նրանց կտանի մինչև մայրուղի, կամ, եթե գյուղի որևէ բնակիչ մնա ճանապարհին, Պողոսը փրկության կհասնի:
«Ամենագնացը մենք հավաքել ենք 2 ամսվա ընթացքում, ավտոմասերի առումով օգնության ձեռք են մեկնել համագյուղացիները, և ես, իմ հերթին, օգնում եմ նրանց, եթե օգնության կարիք ունեն, միշտ օգնում եմ», ասում է Պողոս Մանուկյանը:
Պողոսը նախագծում է կառուցել այս տրանսպորտային միջոցի ավելի առաջադեմ տեսակը:
Բրատիսլավ Իգիթխանյան