Աղմաշենեբելի № 14 շենքի բնակիչներն արդեն հինգերորդ տարին է ընդհարվում են իրենց հարևանների հետ, որպեսզի նրանք քանդեն շենքի ընդհանուր բակի ցանկապատ տարածքը, քանի որ այն խանգարում է մնացած բնակիչներին, և խոչընդոտում է ասֆալտապատման աշխատանքներին։
JNEWS- ը բազմիցս գրել է Աղմաշենեբելիի № 14 շենքի բնակիչների խնդրի մասին, բայց լուծում դեռ չի գտնված: Շենքի բնակիչները բողոքում են, որ իրենց առաջին հարկի երկու հարևաններն առաջ են եկել, ընդարձակել են իրենց տարածքը, և ցանկապատել են այդ տարածքները: Նրանք ասում են, որ դա ապօրինի է և խանգարում է իրենց: Առաջին հարկի հարևաններն էլ, իրենց հերթին, պնդում են, որ նրանք չեն խանգարում բնակիչներին, ովքեր պարզապես իրենց նկատմամբ բացասական են տրամադրված: Այս վեճի հետևանքով, արդյունքում, շենքի շրջակա տարածքը մնացել է առանց ասֆալտապատման և դրանից բխող հանգամանքներով (նկուղում ջուր և խոնավություն է):
«Մենք բոլորս դժգոհում ենք, այդ թվում և ես, մենք թույլ չենք տա ասֆալտապատել մինչև նրանք չհանեն ցանկապատը: Ցանկապատի պատճառով փողոցը տեսանելի չէ երեխաների համար, նրանք չեն կարող դուրս գալ բակ զբոսնելու, բացի այդ, անձրևներից հետո «ծով» է գոյանում: Մենք մեր տներ մտնում ենք շրջանցիկ ճանապարհով: Ինչու ես պետք է շրջապտույտ կատարեմ, որ մտնեմ իմ տուն: Ինչ իրավունքով են նրանք առաջ եկել, չէ որ սա պետական հող է, մենք արդեն հոգնել ենք բողոքելուց: Ընտրություններից առաջ Ունանյանը խոստացել էր երեք օրում հարցը լուծել: Մեզ ասում են դատարան դիմեք: Դատարանի և փաստաբանի համար մենք փող չունենք: Սա պետության գործն է », – դժգոհում է Բալասան Գրիգորյանը:
Ըստ Բալասան Գրիգորյանի, հարևանները, որոնցից նրանք դժգոհում են, ընդհակառակը, սկսել են ամրացնել ցանկապատը, և դա նրանց էլ ավելի է բարկացրել:
Հերիքնազ Նահատակյանն ասում է, որ ավտոտնակը, որը հարևան Սամվել Փիլոսյանը կառուցել է բակում՝ իր պատուհանի տակ, խանգարում է իրեն:
«Անձրևաջրերի համար տեղ չկա, բացի այդ, այս մարդը, երբ ուզում է, աղմկոտ ներս է մտնում ավտոտնակ և դուրս գալիս, ավտոտնակը գտնվում է իմ պատուհանի տակ, նրանք առաջին հարկում են, ես՝ երկրորդ, ես չեմ կարող գիշերները քնել: Ինչու մյուս բնակիչները հանեցին իրենց ցանկապատերը, բայց այս երկուսը չեն ցանկանում, և ոչ ոք չի կարող հարկադրել նրանց: Փիլոսյանն ասում է, որ վերևում ազդեցիկ մարդ ունի: Մինչև այս երկուսը չհանեն ցանկապատը, մենք թույլ չենք տա ասֆալտապատել: Ինչու օրենքը ոմանց վերաբերում է, իսկ ոմանց՝ ոչ», – ասում է Հերիքնազ Նահատակյանը:
Այս շենքի առաջին հարկի մեկ այլ բնակիչ՝ Ալինա Պողոսյանն ասում է, որ երբ 2018-ին իշխանությունները պետք է բակն ասֆալտապատեին, նրանց պարտադրել էին հեռացնել ցանկապատը՝ ինչու պիտի նրանք հանեն, իսկ մյուսները թողնեն:
«2018-ին մեզ ասացին, որ պետք է մինչև ապրիլի 20-ը հանել, հակառակ դեպքում տուգանք կվճարենք՝ 2000 լարի, և մենք հանեցինք, նրանք մայթերի քարերը դրեցին ու վերջ », – ասում է Ալինա Պողոսյանը:
Առաջին հարկի բնակիչներից մեկը, ումից բողոքում են հարևանները՝ Ռիտա Բուռնուսուզյանը, ասում է, որ հարևանները իրենք են մեղավոր, քանի որ թույլ չեն տվել ասֆալտապատել:
«Նրանք շինարարներին թույլ չտվեցին ասֆալտապատել բակը, ուստի ջուրը ներծծվում է նկուղ: Այս տունը ես գնել եմ հենց այս տեսքով: Թող իրենց հողատարածքների փաստաթղթերը ցույց տան, որոնք նրանք վաճառել են, նրանք կաչեգարնիից (հնոցարան) ամեն ինչ վաճառեցին, այնտեղ մնացել են միայն մերկ պատերը, իսկ ցանկապատը նրանց չի խանգարում, նրանք չարությունից են դա անում: Ես չեմ հանելու », – ասում է Ռիտա Բուռնուսուզյանը:
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը տեղյակ է խնդրի մասին, և մի քանի օր առաջ բնակիչներից մեկը կրկին դիմել է քաղաքապետարան:
Քաղաքապետ Յուրիկ Ունանյանի խոսքերով, բնակիչներն իրենք իրենց չեն ցանկանում օգնել, քանի որ շենքի մոտակայքում գտնվող հողամասը շենքի բնակիչների համատիրության սեփականությունն է:
«Ասֆալտապատման նախագիծը կա: Բակը տան բնակիչների համատիրության սեփականությունն է: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է այս հողատարածքից հողամաս օգտագործել, ապա նա պետք է բոլորի համաձայնությունը ստանա: Ես նրանց ասացի, ստեղծեք ձեր բնակիչների համատիրական միություն, ընտրեք նախագահ, ոպրեսզի նա դիմի դատարան: Միայն դատարանը կարող է հարկադրել ցանկապատը քանդել: Այն իմ իրավասությունը չէ, ես չեմ կարող նրանց ստիպել քանդել, դրա համար դատական որոշում է պահանջվում: Թող նրանք ժողով անցկացնեն, ընտրեն նախագահ, որպեսզի նա բնակիչների անունից դիմի դատարան: Այս տարածքը պատկանում է շենքի համատիրությանը », – ասաց Յուրիկ Ունանյանը:
Դեռ բնակիչները միայն բողոքում են, բայց որևէ միջոց չեն ձեռնարկում ասելով, որ իրենք միջոցներ չունեն դատարան դիմելու, իսկ տեղական ղեկավարությունն էլ ասում է, որ իրենք իրավունք չունեն հարևաններին հարկադրել քանդել ցանկապատերը: Թե որքան կշարունակվի դիմակայությունը № 14 շենքի հարևանների միջև անհայտ է:
Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝
Աղմաշենեբելի N14 շենքի «ծովը» դեռ չի ցամաքել
«Պատերազմը» ցանկապատների համար կործանում է բարձրահարկ շենքը