«Նինոծմինդայի մունիցիպալիտետում ավարտվել է գյուղեր տանող ճանապարհների վերականգնման գործընթացը, իսկ գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատման գործընթացն արդեն ընթացքի մեջ է»-ասաց Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյան։ Նինոծմինդայի 3 փողոցների և 8 ներգյուղական ճանապարհների ասֆալտապատման համար մունիցիպալիտետը նախագծա-նախահաշվային աշխատանքների համար տենդեր է հայտարարել, տեղական բյուջեից հատկացնելով 257 000 լարի։
Ասֆալտապատումը կիրականացվի հաջորդ տարի, սակայն աշխատանքային նախագծերը կպատրաստվեն հիմա։ Նախագծերի կազմման մրցույթն արդեն հայտարարված է, ընթացքի մեջ է մասնակցության հայտերի ընդունման գործընթացը։ Այդ աշխատանքների համար հատկացվել է 257 հազար լարի։
Նախագծա-նախահաշվային փաստաթղթերը պատվիրվում են հետևյալ փողոցների և գյուղերի ասֆալտապատման համար՝ Ախալցիխե Նինոծմինա ճանապարհից մինչև Խորենիա գյուղի ներքին ճանապարհներ, Ջիգրաշեն, Եֆրեմովկա, Գորելովկա, Հեշտիա, Գանձա, Օրոջալար գյուղից մինչև Սաթխայի ճանապարհ, Փոքր Խանչալի։
Նինոծմինդայում կասֆալտապատվեն Աղմաշենեբելի, Գագարինի և Ջափարիձեի փողոցները։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի խոսքով, մունիցիպալիտետում արդեն ավարտվել է կենտրոնական ճանապարհներից գյուղեր տանող ճանապարհների ասֆալտապատումը և արդեն սկսվել է ներգյուղական ճանապարհների ասֆալտապատման գործընթացը։