Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի շենքի մոտ տեղի ունեցավ ֆլեշմոբ՝ նվիրված կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միամսյակին։

Արդեն երկրորդ տարին է, ինչ Սակրեբուլոյին կից Գենդերային խորհուրդը կազմակերպում է միջոցառումներ կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով։ Այս տարի Սակրեբուլոյի շենքում հավաքվել էին ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր մունիցիպալ իշխանության ներկայացուցիչներ, մասնակցում էին նաև Ախալքալաքի թիվ 1 հանրային դպրոցի քաղաքացիական դաստիարակության ակումբի սաները, որոնց ջանքերով պատրաստվել էին պաստառներ, ժապավեններ և հելիումի փուչիկներ։

Дизайн без названия - 1

«Հոկտեմբեր ամիսը վարդագույն ամիս է՝ կանանց կրծքագեղձի քաղցկեղի մասին իրազեկելու ամիսը, յուրաքանչյուր կին, տարին գոնե մեկ անգամ նախապես անհանգստանալով իր առողջության համար, կկարողանա ավելի շուտ հայտնաբերել իր օրգանիզմում փոփոխությունները և սկսել բուժման գործընթացը։ Քանի որ կրծքագեղձի քաղցկեղը դատավճիռ չէ։ Եթե այն հայտնաբերվի վաղ փուլերում, ապա լիովին հնարավոր է դա բուժել։ Եթե իրազեկ եք, ապա նաև բուժված եք, այսինքն՝ կարող եք պայքարել ձեր առողջության համար։ Առողջություն ենք մաղթում բոլորին, հուսով ենք, որ նման դեպքեր չենք ունենա, իսկ եթե լինեն, ապա ինֆորմացիայի միջոցով ժամանակին կարող ենք զգուշացնել այս մասին»,- ասում է Սակրեբուլոյի պատգամավոր Սեդա Մելքումյանը։

Дизайн без названия - 1

Տեղեկատվական արշավի մասնակիցները ժապավեններ են ամրացրել, ձեռք-ձեռքի տված կանգնել, շրջանաձև և վարդագույն փուչիկներ բաց թողել դեպի երկինք։